Հայաստանի սուպերգավաթը` սեպտեմբերի 24-ին
Սպորտ
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» և Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից Երեւանի «Միկան» հինգերորդ անգամ կհանդիպեն իրար հետ Սուպերգավաթի համար պայքարում: 2001, 2003 և 2006 թվականներին հաջողությունն ուղեկցել է «Փյունիկին», իսկ «Միկան» հաղթել է 2005 թվականին:
Հանդիպման մուտքն ազատ է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու