Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, իսկ Ադրբեջանը հնարում է նոր անցյալ․ Նարեկ Կարապետյան Քասախ գետում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Հայաստանի կրթական համակարգը կստանա ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն Եվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» 

Սերժ Սարգսյանն առաջարկել է 2016թ. Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ երկրների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում սեպտեմբերի 15-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձևաչափով բանակցությունների ժամանակ իր ելույթում ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հա սարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Հետևելով ձևավորված պրակտիկային, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում գալիք տարում մեր կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունները:

Առաջնայնությունները մշակելիս մենք առաջնորդվել ենք դաշնակցային փոխգործակցության և ժառանգորդության սկզբունքների հիման վրա Կազմակերպության հետագա զարգացման ապահովման անհրաժեշտությամբ:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման պահից անցել է ավելի քան երկու տասնամյակ: Դա Կազմակերպության կայացման, զարգացման և կատարելագործման կարևոր շրջան էր: Այդ աշխատանքը պետք է շարունակել համակարգային ձևով՝ մեր առաջ ունենալով միջնաժամկետ հեռանկարով զարգացման հստակ ուղենիշ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում եմ առաջիկա շրջանում որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը:

Կարևոր ենք համարում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների արտաքին քաղաքական համակարգումն ու կատարելագործումը:

Մեր գործողությունները պետք է ելնեն դաշնակցային պարտավորությունները և գործընկերների կարծիքները հաշվի առնելու, ինչպես նաև ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների շահերին հակասող նախաձեռնություններին համատեղ հակազդելու անհրաժեշտությունից:

Արդիական է նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայան համագործակցության կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործնական փոխգործակցության զարգացման խնդիրը: Նման համագործակցությունը նպաստում է Կազմակերպության միջազգային հեղինակության բարձրացմանը: Որպես հաջողված օրինակ՝ կնշեմ, որ այս տարի սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Հայաստանում պլանավորված «Անսասան եղբայրություն-2015» զորավարժությունների ակտիվ փուլին կհետևի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պատվիրակությունը:

Առանձնահատուկ ուշադրություն կհատկացնենք Կազմակերպության պաշտպանական բաղկացուցչի զարգացման հարցերին: Այդ համատեքստում առաջին պլան են մղվում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝

- ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման համակարգի, այդ թվում՝ արագ արձագանքման հավաքական ուժերի և միավորված տարածաշրջանային ուժերի հետագա կատարելագործումը,

- դրանց կիրառման հետ կապված որոշումների կայացման և իրականացման օպերատիվության բարձրացումը,

- օպերատիվ և մարտական պատրաստվածության գծով համատեղ միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ Հայաստանում սպասվելիք «Կոբալտ-2016» օպերատիվ-տակտիկական զորավարժությունների շրջանակում:

Մեծ նշանակություն ունի նաև մեր համատեղ աշխատանքն՝ ուղղված ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը:

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի Կազմակերպության խաղաղապահ բաղադրիչին: Անկասկած, ՀԱՊԿ խաղարարար ուժերի ստեղծման պահից, խաղաղապահ զորակազմի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները նշանակալի փուլ դարձան դրանց կայացման գործում: Եկել է ժամանակը ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն ստեղծելու համար: Որպես այդ բազային կազմակերպության հիմք ՝ առաջարկում ենք դիտարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը: Մենք պատրաստ ենք կիսվել՝ տարբեր օպերացիաներին մեր մասնակցության ավելի քան տասնամյա փորձով:

Անհրաժեշտ է նաև համատեղ զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցության և ռազմատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ալգորիթմները, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնադրմամբ: Առաջնային ենք համարում ՀԱՊԿ լոգիստիկ ենթակառուցվածքի անվտանգության ապահովման հարցերը, այդ թվում՝ 2003թ-ից երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության միասնական համակարգի ստեղծման մասին պայմանագրի իրականացման միջոցով, ինչպես նաև ռազմական նշանակության բեռների տարանցման և տեղափոխման օպտիմալացմամբ:

Բնականաբար, ուշադրություն կդարձնենք ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում համագործակցությանը: Պլանավորում ենք ակտիվորեն մասնակցել ՀԱՊԿ-ում ընդունված հակաթմրանյութային ռազմավարության իրականացման գործում, ինչպես նաև «Կանալ», «Նելեգալ», «ՊՐՈԿՍԻ» համալիր միջոցառումներին: Այս ուղղությամբ որպես գործնական քայլ՝ առաջարկում ենք 2016թ. Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով:

Համոզված ենք, որ ՀԱՊԿ ինստիտուցիոնալ հիմքերի կատարելագործման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ Բարձր մակարդակի խմբի գործունեության վերականգնման միջոցով, բխում են մեր ընդհանուր շահերից: Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը թույլ կտան բարձրացնել Կազմակերպության գործունեության արդյունավետությունը:

Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, այսպիսին են ՀԱՊԿ-ում հայկական նախագահության առաջնայնություններն ու առաջնային ուղղությունները: Հուսով ենք, որ ձեր ակտիվ աջակցությամբ մենք կկարողանանք դրանք հաջողությամբ իրագործել:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը Հիտլերը փորձում էր մեղադրել ԽՍՀՄ-ին ագրեսիայի մեջ․ ՊուտինԱշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ ՇարմազանովՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, իսկ Ադրբեջանը հնարում է նոր անցյալ․ Նարեկ ԿարապետյանՔասախ գետում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին Արաբական երկրները չպետք է միավորվեն Իրանի դեմ, ասել է ԼավրովըՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաներըԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելՀայաստանի կրթական համակարգը կստանա ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրությունԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել ՀայաստանAdnkronos. Մելոնիի վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետոՓաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Ղալիբաֆ. Իրանը և Օմանը ստեղծում են Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության կոմիտեՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանովԱՄՆ-ից Հնդկաստան գազի մատակարարումները կարող են հասնել ռեկորդային մակարդակիՊուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքիՈ՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է անկախություն ձեռք բերել ԱՄՆ-ից զենքի ոլորտումՎթարի հետևանքով չեղարկվել է Երևան-Գյումրի 686 համարի էլեկտրագնացքի չվերթըԼավրովը հայտարարել է՝ Ֆրանսիան գաղտնի կապեր է փնտրում Ռուսաստանի հետՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԼավրովը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև տարածաշրջանային համաձայնագրի գաղափարըՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԷրդողանին կառաջադրեն նախագահի պաշտոնում.Խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունը (տեսանյութ) Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. ԶոհրաբյանԱնհանգիստ ժամանակները գալիս են, դեռ չեն պատկերացնում իրանց ինչ ա սպասվում․ Ավինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ) Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից հետո ստեղծվել է չորս աշխատանքային խումբԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմըԻրանը պնդում է, որ Թրամփի մեկնաբանությունները վտանգի տակ են դնում Շվեյցարիայի հետ բանակցություններըՕդերևութաբանը բացատրել է՝ ինչու են առաջանում պտտահողմերըԼավրովը քննադատել է ԵՄ ներկայացուցչի հայտարարությունները Բելառուսի վերաբերյալԱտամնաբույժը նշել է՝ որ դեպքերում է պետք հեռացնել իմաստության ատամըՆյարդերը տեղի տվեցին, դուրս գար, կասեի՝ կտեսնեիք. Արմեն Փամբուխչյան (տեսանյութ) Մեր սուր ելույթին պիտի սուր ելույթով պատասխանեն. փոխքաղաքապետը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքի մասինԻրանը հայտարարել է, որ երկրի հրթիռային ծրագիրը Միացյալ Նահանգների հետ քննարկման առարկա չէՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիրԱդրբեջանով ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 408 տոննա պարարտանյութԵրկու տղամարդ 16-ամյա աղջկան խաբեությամբ մտցրել են բնակարան և բռնաբարել Ընդդիմադիրները լսեցին իրականությունը, ինչից խուսափում էին. Վարդանյան (տեսանյութ) Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքինԻսրայելը սխալ է համարում Լիբանանի հարցի ներառումը ԱՄՆ-Իրան բանակցություններումՀնդկաստանի վարչապետի խորհրդական. BRICS-ը օրեցօր ավելի է հզորանումԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինիՀորմուզի կառավարումը չի վերադառնա նախահակամարտական ​​վիճակին. ՂալիբաֆՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել
Ամենադիտված