Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը սահմանային լարվածության թուլացման կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հույս է հայտնել, որ թե' հայկական, թե' ադրբեջանական կողմերը կանեն ամեն բան սահմանային և շփման գծի լարվածությունը թուլացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ լարվածության հետևանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ:
Անդրադառնալով Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպմանը' Պասկալ Մոնյեն ասել է. «Ես տեղյակ եմ, որ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Դրա հիմնական նպատակը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելն է»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին