Մեկնարկել է ԱԺ նիստը (ուղիղ միացում)
Քաղաքական
Ազգային ժողովում մեկնարկել է 8-րդ նստաշրջանի առաջին քառօրյայի երկրորդ նիստը: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր նիստի մեկնարկին նախ քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկված հարցերը: Սեպտեմբերի 15-ի նիստում քննարկվել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որն ընդհատվել է հիմնական զեկուցողին հարցեր տալու փուլում:
Այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում խորհրդարանը շարունակելու է քննարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումերի մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Հիմնական զեկուցողը կշարունակի պատասխանել պատգամավորների' սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցերին:
Ժամը 16:30-ին կմեկնարկի ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել