Նալբանդյանն ու Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 24-25-ը
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը Նյու Յորքում կկայանա սեպտեմբերի 24-25-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրջեբանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Մամեդյարովը հայտնել է, որ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին-առանձին հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնուհետև կկայանա համատեղ հանդիպումը: «Վերջին շրջանում հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Հուսով եմ, որ այս խնդրի հետ կապված առաջիկա հանդիպմանը որևէ արդյունքի կհասնենք»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)