«Ժողովուրդ». Ս. Սարգսյանը «լուսանկարվածներին» հավատացրել է՝ վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոն չի զբաղեցնի. նա կլինի «ռայկոմի քարտուղարը»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նախագահականում կազմակերպված ֆոտոսեսիայի մասնակիցները մասնավոր զրույցներում պնդում են, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոն չի զբաղեցնի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից շատերն ասացին, որ Սերժ Սարգսյանն ինքն անձամբ է բոլոր «լուսանկարվածներին» այդ մասին հավաստիացրել: ՀՀ նախագահի նստավայր գնացած քաղաքական ուժերն իրենց հանդիպման արդյունքում եկել են այն համոզման, որ նոր Սահմանադրության նախագծի ընդունվելու և ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանում սկսելու է գործել Խորհրդային Հայաստանի «պալիտբյուրոյի» կառավարման մոդելը, որտեղ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ նախագահ, լինելու է «ռայկոմի քարտուղարը»:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի հավաստիացումներին էլ անվերապահորեն հավատալը անշնորհակալ և վտանգավոր գործ է: Ի վերջո, 2013-ի մարտին պատասխանատու լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե գազը չի թանկանա, բայց ընդամենը երեք ամիս անց գազի սակագինը բարձրացավ: Ու այդպիսի օրինակները շատ են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել