«ՀԺ». Հովիկ Աբրահամյանի առաջարկը մնացել է ձայն բարբառո հանապատի
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անց է կացվել Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստը:
Այս նիստը նշված ֆորմատով առաջինն է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո, որը տեղի էր ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 8-ին: Սա ուշագրավ է նրանով, որ Գրոդնոյում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձրացրել էր ԵՏՄ անդամ երկրների միջև ռազմավարական ապրանքների առևտուրն իրականացնել ռուսական ռուբլով՝ շրջանցելով դոլարը:
Կարելի է սպասել, որ երեկ արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի նիստում այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն:
Սակայն, մեր տեղեկություններով, նման թեմայով նույնիսկ ակնարկներ չեն եղել: Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ կառույցներից այդ հարցում մասնագիտացված մարմնի օրակարգում նման հարց ընդհանրապես չկա: Փաստորեն Հովիկ Աբրահամյանի՝ Գրոդնոյում հնչեցրած առաջարկը մնացել է ձայն բարբառո հանապատի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել