«Ժողովուրդ». Վահան Մարտիրոսյանը 10 տարի է՝ հաշվառված է հոգեբուժարանում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց և այնտեղ ապաստան հայցելուց հետո հայտնի դարձավ, որ նա վաղուց հաշվառված է Երևանի հոգեբուժարանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Վահան Մարտիրոսյանը դեռևս տասը տարի առաջ՝ 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում' «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ: Սա այն միակ դեպքն է, երբ «Ժողովուրդ» օրաթերթը, առանց տվյալ անձի համաձայնության, հրապարակում է նրա անձնական կյանքին վերաբերող փաստական տվյալ: Սակայն այս դեպքում գործ ունենք մի անձի հետ, ով որոշել է ապաստանել Հայաստանի թշնամի երկրում և այդ երկրի իշխանությունների ձեռքում գործիք դառնալ' իր հայրենիքի դեմ օգտագործվելու համար:
Ուստի, կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն համոզվելու, որ նման արարք իրեն կարող է թույլ տալ միայն հոգեկան հիվանդ մարդը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել