Աշխարհում ոչ մի ֆուտբոլիստ չարժե 50 մլն եվրո. Օզիլ
Սպորտ
Ֆուտբոլի տված հնարավորությունը պետք է օգտագործենք մարդկանց օգնելու համար: Այս մասին ասել է Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը` նշելով, որ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների մեծացումը կփոխի ողջ ֆուտբոլը:
«Աշխարհում ոչ մի ֆուտբոլիստ չարժե 50 մլն եվրո: Դրա համար էլ պետք է պահպանենք զգուշությունը, որպեսզի իրականության հետ կապը չկորցնենք: Ամենակարևորը ֆուտբոլի տված հնարավորությունն օգտագործենք մարդկանց օգնելու համար»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Express.de-ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու