Մխիթարյանի, Վիլիանի և Ֆերնանդինյոյի «Շախտյորն» ամենուժեղն էր. Էդուարդո
Սպորտ
Դեռ կարծում եմ, որ եթե վիճակահանությունը մեզ համար մի փոքր բարենպաստ լիներ, մենք ավելի առաջ կգնայինք: Այս մասին ասել է Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Էդուարդո Դա Սիլվան՝ նշելով, թե որն է «հանքափորների» պատմության ամենաուժեղ կազմը:
«Սա իմ 5-րդ տարին է Դոնեցկում, քանի որ այստեղ եմ խաղում 2010/11թթ-ից: Գուցե թիմի հենց այդ տարբերակն էլ ամենաուժեղն էր: Այդ ժամանակ Ուկրաինայում հաղթեցինք այն ամենը, ինչ կարող էինք, լավ հանդես եկանք Չեմպիոնների լիգայում, հասանք քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեցինք «Բարսելոնային»: Դեռ կարծում եմ, որ եթե վիճակահանությունը մեզ համար մի փոքր բարենպաստ լիներ, մենք ավելի առաջ կգնայինք, չէ՞ որ ունեինք Ֆրենանդինյո, Մխիթարյան և Վիլիան»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Спорт-экспресс Ուկրաինան:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու