Երևանի տոնը միայն երևանցիները չէ. սահմանամերձ շրջաններին օգնելու համար ստորագրահավաք է անցկացվում
Հասարակություն
Մայրաքաղաքի տոնը, իհարկե, կարևոր է, սակայն մայրաքաղաքի տոնը ոչ միայն երևանցիներինն է, այլ նաև սահմանամերձ գյուղերի բնակիչները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնող խմբի անդամ Լեւոն Զաքարյանը:
Վերջինս նշեց, որ իրենց պայքարը Երևանի տոների դեմ չէ և նշեց, որ ինքն ուրախ կլինի, եթե, ասենք, միայն հրավառությունների համար նախատեսված գումարը փոխանցվի Պառավաքար գյուղին:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Սուրեն Էյրամջյանը, նկատեց, որ լավ կլիներ՝ համեստություն մտցվեր նախատեսված ծախսերում, իսկ մնացած գումարը սահմանամերձ շրջաններին ուղարկվեր:
Նախաձեռնության մյուս անդամն էլ՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենց գործը խնդիրները բարձրացնել է և որ իրենք սահմանամերձ շրջաններին հատկացվելիքի վերաբերյալ հաշվարկներ չունեն: Կարևորությունը տալիս են անվտանգությանը, ջրի խնդրին և այլն:
Նախաձեռնությունն արդեն 2000 ստորագրություն է հավաքել՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմելու համար, որպեսզի Երևանի օրվան նվիրված միջոցառումների համար նախատեսված գումարների մի մասն ուղարկվի սահմանամերձ շրջաններ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել