Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը Տիրանային Սկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. Վարդեւանյան Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է Բաղդադին Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ Ֆիցո Ռուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ Պուտին Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել է Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստը ԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն Պայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավոր 

Հայաստանը ձգտում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հետ շարունակական համաժողովներ անցկացնել Երևանում

Հայաստան

Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում Հայաստանի կարևոր դերակատարության ստանձնումը, 2015-ին իրականացված միջոցառումների արդյունքում, կարելի է հաջողված համարել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ, որի բացումը կայացավ ՀՀ Նախագահի նստավայրում, հայտարարեց հանձնաժողովի գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը' հավելելով, որ, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք պարտավոր ենք ակտիվ դերակատարում որդեգրել միջազգային հարթակում ցեղասպանությունների կանխարգելման գործում: «Մենք հայտարարեցինք, որ 2015-ին Հայաստանը վերածվելու է ցեղասպանության հանցագործության պայքարի միջազգային հարթակի: Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք արձանագրեցինք կարևոր առաջընթաց: Հայաստանի ջանքերով ու առաջնորդությամբ ՄԱԿ-ում ընդունվեց կարևորագույն երկու փաստաթուղթ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվեց ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևը և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հարցագործության կանխարգելման օր ճանաչելու բանաձևը: Ի դեպ' դրանից ամիսներ առաջ արդեն Հայաստանի Հանրապետությունն, իր ներքին օրենսդրությամբ, դեկտեմբերի 9-ը սահմանեց բոլոր ցեղապսանությունների զոհերի հիշատակի օր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Վիգեն Սարգսյանը:

Այս հարցում որպես կարևոր ձեռքբերում պաշտոնյան նշեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի գրանցած հաջողությունը: Վիգեն Սարգսյանն առանձնահատուկ շեշտեց այն հանգամանքը, որ հարյուրավոր պատգամավորներ, հրապարակախոսներ, ցեղասպանագետներ, վերապրած ժողովուրդների ներկայացուցիչներ, հոգևորականներ բացահայտ խոսեցին այն մասին, որ Հայաստանից ակնկալում են առաջնորդություն ցեղասապանությունների կանխարգելման գործում: «Երևանյան գլոբալ ֆորումին պարբերական բնույթ հաղորդելու Հայաստանի Նախագահի հանձնարարականը կամրագրի մեր ուրույն դերակատարումը միջազգային հանրության շրջանակում»,- ավելացրեց Սարգսյանը:

Նա նաև ընդգծեց, որ աշխատանք է տարվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը, որի 12-րդ համաժողովն անցկացվեց Երևանում, դարձնել երևանյան հետագա համաժողովների համահիմնադիր: «Մենք շատ կարևորում ենք Ցեղասպանագետների միջագային ընկերակցության հետ հարաբերությունների խորացումը, Հայաստանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով ընկերակցության 12-րդ համաժողովի արդյունավետ անցկացումը, հետագա փոխգործակցության եզրերի ամրագրումը»,- ավելացրեց հանձնաժողովի համակարգողը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը բացվեց ՀՀ Նախագահի նստավայրում, ուր ներկաները լսեցին հանձնաժողովի գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանի միջանկյալ հաշվետվությունը, որից հետո կատարվեց պարգևատրման արարողություն:

Նա նշեց, որ տարին դեռ ընթացքի մեջ է, կան բազմաթիվ պլանավորված միջոցառումներ, տարվա ամփոփման համար նախատեսվում է ամբողջական հաշվետվության պատրաստում և հրապարակում, ինչպես նաև լիամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրարՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկըՏարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և ՊերուիցNissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասելԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերներըՍանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներ33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը
Ամենադիտված