Կարոտում եմ Ռունիի հետ դաշտ դուրս գալու ժամանակները. Ռոնալդու
Սպորտ
Ռունին այնքան հզոր էր, որ ես նրան պիտբուլ էի անվանում: Այս մասին ասել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, խոսելով մանչեսթերյան ակումբի իր նախկին թիմակցի մասին:
«Կարոտում եմ այն ժամանակները, երբ Ռունիի հետ դաշտ էի դուրս գալիս: Հնարավոր է` մի օր մենք կրկին միասին խաղանք: Նա Անգլիայի «ոսկե տղան էր», նրան բոլորը սիրում էին: Ռունին այնքան հզոր էր, որ ես նրան պիտբուլ էի անվանում: Ռունիի ուժը իր բնավարության, ֆիզիկական հնարավորությունների մեջ է, նա երբեք կանգ չի առնում: Հիանալի թիմային ֆուտբոլիստ է և կարողանում է գոլեր խփել: Նա ինձ շատ էր օգնում, երբ տեղափոխվել էի «Մանչեսթեր Յունայթեդ», – Ռոնալդուի խոսքը մեջբերում է ESPN-ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու