«Սպարտակը» ոչ-ոքի խաղաց «Զենիթի» հետ. Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»:
Հանդիպման 6-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց Զե Լուիշը: Հյուրերի կազմում պատասխան գոլի հեղինակ դարձավ Հալկը: Այնուհետև մայրաքաղաքային թիմին հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ. 70-րդ րոպեին Պոպովը դարձով գոլի հեղինակ: Հյուրերին, այնուամենայնիվ, հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 88-րդ րոպեին Դյուբան ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:2:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արաս Օզբիլիսը դաշտ մտավ միայն 77-րդ րոպեին՝ փոխարինելով գոլի հեղինակ դարձած Զե Լուիշին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու