Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել 674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա Այգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Գերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. Փեզեշքիան Կդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ 

«Գլուխդ պատին ես տալիս»

Վերջին լուրեր

«Գլուխդ պատին ես տալիս»  հոխորտում  է տնօրենն ուսուցիչների վրա

Իսկ Երեւանի քաղաքապե՞տը…

3 հոկտեմբերի 2011թ, ք. Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:

««Առավոտ» թերթի սեպտեմբերի 24-ի համարում տպագրված «Գլուխդ պատին ես տալիս» վերնագրով լուրը  լուրջ ահազանգ է Երեւանի թիվ 27 դպրոցում առկա կրթական հաստատությանը ոչ հարիր մթնոլորտի մասին:  Կործանարար է, երբ մանկավարժական խորհրդի անդամ ուսուցիչն իր հասցեին լսում է այդ արտահայտությունն ու շարունակում է լռել: Ոչ միայն այս դպրոցի, այլեւ հանրապետության շատ այլ դպրոցների ուսուցիչներ, կարծես կորցրել են արժանապատվության զգացումը, չեն կարողանում պաշտպանել իրենց արժանապատվությունն ու տարրական իրավունքները հատկապես այն տնօրեններից, ովքեր, զարմացած իրենց օրենքով տրված իշխանությունից, չունենալով ամենակարեւորը` ուսուցչապետին վայել նկարագիր եւ կրթությունը կազմակերպելու ոչ սեփական գիտելիք, ոչ հմտություն, ինքնադրսեւորվելու այլ ճանապարհ չեն գտնում, քան  որպես գործատու սուր ճոճելն ու դիմացինին նվաստացնելը: Ուսուցիչներն ու ծնողները, որպես քաղաքացիներ, հանդուրժելով իրենց նվաստացնողին, շատ վատ օրինակ են աշակերտների համար, ովքեր, ունենալով դպրոցում կատարվող անցուդարձի մասին սեփական տեղեկատվական աղբյուրները, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում այդ արտահայտությունը թույլ տված տնօրենի ու դրա հետ լռելյայն համաձայնվող ուսուցիչների մասին (հետո ասում ենք` այս սերունդն ուսուցչին չի հարգում):

«Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով հանրակրթության բնագավառում պետության հռչակած քաղաքականությունը երաշխավորում է հանրակրթության մարդասիրական բնույթը, անհատի ազատ եւ համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարեւորումը, անհատի եւ նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը եւ աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականութունը եւ այլն:

Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Կրթության մասին»եւ «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքների հիման վրա, կրթության բնագավառում, որպես պարտադիր լիազորություններ, Երեւանի քաղաքապետը կազմակերպում է Երեւանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաեւ` կրթական այլ կազմակերպությունների գործունեությունը:

Հարգելի պարոն Քաղաքապետ, ասացեք խնդրեմ, մի՞թե ՀՀ օրենքներով ամրագրված վերոնշյալ երաշխիքները Դուք, որպես Կրթության բնագավառում գործունեության կազմակերպման պարտադիր լիազորություն կրող պետական մարմին,  կարող եք կյանքի կոչել եւ ապահովել օրենքի պահանջների իրականացումը նման դպրոցներում, որտեղ թագավորում են ստրկամտությունը, շողոքորթությունը եւ Քաղաքացուն անհարիր այլ ախտեր: Նույնը վերաբերվում է տնօրեններին` քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ: Կարծում եմ` առաջինը Դուք պետք է շահագրգռված լինեք ամենուրեք եւ հատկապես կրթօջախներում արմատախիլ անելու վերոնշյալ ախտերի մետաստազները:

Կրթության բնագավառում գործունեության կազմակերպման պարտադիր լիազորության  իրականացումը ենթադրում է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որը բացառի հովանավորչությունը, լինի զգոն ու ուշադիր թե ուսուցչից, թե ծնողից եկած ցանկացած ահազանգի նկատմամբ, որի քննարկումը աշխատակազմի հանրակրթության վարչության յուրաքանչյուր ծառայողի կողմից պետք է տարվի արդարամտորեն, առանց հովանավորչությունների եւ այլ կասկածելի մեթոդների: Հանրակրթության վարչությունը պարտավոր է դպրոցներում ապահովել այնպիսի մթնոլորտ, որտեղ ուսուցիչը ոգեւորվի իր ձեռքբերումներով, գնահատվի նրա գործունեությունը, իսկ աշակերտը հաճույքով  գա դպրոց` գնահատելով այնտեղ կրթության իր իրավունքի պատշաճ բավարարումը: Այսինքն նրանք պարտավոր են աշխատել ՀՀ Օրենքներով եւ հետեւել, որպեսզի դպրոցներն իրականացնեն օրենքների պահանջները: Այնինչ, կոնկրետ վերոնշյալ դպրոցի դեպքում ակնհայտորեն  խախտվել է օրենքը եւ ոտնահարվել ուսուցիչների արժանապատվությունը: Նշեմ, որ չնայած տնօրենը հանձնել է օրենքների իմացությունը հավաստող քննությունները, սակայն դրանց կիրառելու կամքն ու հմտությունները, ինչպես խոստովանել է` չունի:

Դպրոցից հնչած յուրաքանչյուր ահազանգին պատշաճ, առանց ծածկադմփոցի գնահատական տալը պետք է սկզբնավորվի քաղաքապետարանից կամ կրթության նախարարությունից` կախված պատկանելիությունից: Այնինչ, ահազանգերը, եթե իրավունքը ոտնահարված անձը թիկունք չունի կամ դրանք լրատվությամբ աղմուկ չեն բարձրացրել, ինչպես եղավ վերջերս այն ուսուցչի հետ, ով դասարանում կտրել էր երեխաների մազերը, քաղաքապետարանի կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում եւ առաջնորդվում են «յոլա գնացեք» հանձնարարականով:

Ելնելով վերոնշյալից` խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել եւ ներկայացնել արձանագրություն այն մասին, թե

  1. ի՞նչ միջոցներ է ձեռնարկել քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը գործող տնօրենի նկատմամբ, ով «խոսակցական հայերենով, այսպես ասած, տնավարի հնչած» «տեղն է դրել» բոլորին, ովքեր համարձակվում են առանց իր գիտության ծնողական ժողով հրավիրել:

  2. ո՞վ  է տնօրենին ծնողական ժողովներ հրավիրելու վերաբերյալ նման հանձնարարական տվել:

  3. քննարկվե՞լ է արդյոք հատկապես վերոնշյալ հայտարարության օրինականությունը:

  4. լուրի մեջ նշված ուսուցչուհին` Անահիտ Հովհաննիսյանը, սույն թվականի հունիսի 28-ին գրավոր ահազանգել է  Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությանն այն մասին, որ տնօրենի եւ դպրոցի մայրենիի ուսուցչուհի Խլոպուզյանի կողմից մանկավարժական խորհրդի նիստին իր նկատմամբ  հնչել է զրպարտություն: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել վարչության կողմից այդ ահազանգում նշված փաստերը պարզելու համար, աշխատակիցներից ո՞ւմ է հանձնարարվել քննարկել այն եւ ի՞նչ ուսումնասիրության եզրակացության հիման վրա են ուսուցչուհուն գրավոր պատասխանել, թե ահազանգում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

  5. քաղաքապետի կողմից ուսուցչապետին անհարիր ու անվայել արտահայտություն թույլ տված տնօրենն  ի՞նչ գնահատականի է արժանացել:

Ակնկալում եմ սպառիչ պատասխան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ»:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
Ամենադիտված