Աղ ու շաքար՝ սպիտակ մահ
Վերջին լուրեր
Աղն ու շաքարը վաղուց արդեն դասվել են վնասակար մթերքների շարքին։ Դրանց վնասակարության չափը բնորոշելու համար դրանք անվանվել են քաղցր ու սպիտակ մահ: Սակայն ինչպես մենք չենք շտապում հրաժարվել դրանցից, այդպես էլ բժիշկները չեն շտապում կտրականապես արգելել այդ մթերքները` խորհուրդ տալով ընդամենը սահմանափակել դրանց գործածումը:
Աղն ընդհանրապես բացառելը արդարացված չէ, այն տեղին է միայն երիկամների հիվանդության դեպքում, այն էլ բժշկի պարտադիր հսկողությամբ: Աղը նատրիումի գլխավոր մատակարարն է, իսկ առանց նատրիումի մեր օրգանիզմը չի կարող գոյություն ունենալ, այն անհրաժեշտ է ստամոքսահյութի արտադրման, օրգանիզմը ջրազրկումից պաշտպանելու համար: Պատահական չէ, որ հեղուկի մեծ կորուստների դեպքում խորհուրդ է տրվում խմել հանքային կամ թեթևակիորեն աղի ջուր։
Ինչ վերաբերում է շաքարին' նշենք, որ դրանք մաքուր ածխաջրեր են, ընդ որում` դյուրամարս: Իսկ ահա քաղցրի հանդեպ ալերգիայի հարցում շաքարը ոչ մի մեղք չունի: Քաղցրակերների ալերգիկ ռեակցիաների պատճառ կարող են դառնալ ինչ ասես, միայն թե ոչ շաքարը, օրինակ քաղցրավենիքի բաղադրության մեջ մտնող ընկույզներն ու մրգերը:
Այսինքն քաղցրավենիքի հանդեպ ալերգիա ունենալու պատճառները և աղբյուրները կարող են շատ տարբեր լինել: Իսկ շաքարն ինքնին ալերգիկ չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)