Թուրքազգիները սպառնում են ֆրանսիական Բուրգ Լե Վալանս քաղաքին, որպեսզի վերջինս դադարի քույր քաղաք լինել Շուշիի հետ (ֆոտո)
Բլոգոսֆերա
Արման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրեմն էս մարդկային բանական հասարակության պատուհաս թուրքազգիները իրենց՝ Փարիզի դեսպանի միջոցով հիմա էլ դատարանով սպառնում են ֆրանսիական Բուրգ Լե Վալանս քաղաքին, որպեսզի վերջինս դադարի քույր քաղաք լինել Շուշիի հետ՝ ֆրանսիացի պատգամավոր Ռոշբլուանից ու նրա կոչը հրապարակած «Nouvelle d'Arménie" գլխավոր խմբագիր Թորանյանից հետո։ Հիշեցնեմ վերջիններին մեղադրանք է ներկայացվել ադրբեջանին ահաբեկչական երկրի հետ համեմատելու և այդ կոչը տպագրելու համար։
Սրանք փաստորեն որոշել են վրա տալ նաև իրավական դաշտում՝ էն էլ բաղմահազար ազդեցիկ հայ համայնք ունեցող Ֆրանսիայում։ Էլ չգիտեն, որ մենք էլ դրան էինք սպասում, որ մի լավ դաս տանք դրանց էստեղ էդ նույն իրավական հարթակի վրա, որ իմանան "где раки зимуют".
P.S. 1-ին ռաունդ. Քաղաքապետ Մառլեն Մուրիեն արդեն հայտարարել է, որ չի զիջելու սպառնալիքներին։
Կից նյութն՝ այստեղ



















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին