Փոխարենը հանրօգուտ աշխատանք կատարելու` ոմանք շարունակ զբաղված են ձվի մեջ մազ փնտրելով
Բլոգոսֆերա
Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էլեկտրոնային մամուլն ընթերցելիս պատահաբար կայքերից մեկում հանդիպեցի մի հրապարակման, ուր խոսք էր գնում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի' ամիսներ առաջ իր օգնականի հետ դեպի իսպանական Բարսելոնա գործուղվելու մասին:
Հոդվածագիրը պնդում էր, թե իբր նախարարը Իսպանիա է մեկնել ոչ թե էկոնոմ դասով այլ` բիզնես` մի փոքր ավելի վճարելով ավիատոմսի համար: Ինձ մի հարց է հետաքրքրում. մի՞թե հիմա,երբ հայ ժողովուրդը կանգնած է լինել-չլինելու եզրին, մարդկանց փնովելու ժամանակն է: Փոխարենը հանրօգուտ աշխատանք կատարելու'ոմանք շարունակ զբաղված են ձվի մեջ մազ փնտրելով ու մարդկանց վարկաբեկելով:
Այնպիսի եռանդով են քննադատում, ասես Բեգլարյանի ընկերությունն է ավիատոմսեր վաճառողն ու դրա հաշվին հարստացողը կամ ոչ թե օգնականի հետ է մեկնել աշխատանքային գործուղման,այլ' ընտանիքի անդամների կամ պարզապես ընկերոջ հետ հանգստանալու… Ի՞նչ է, չգործուղվեր, եթե չմեկներ, ո՞վ էր իր փոխարեն նախարարի պարտականությունները կատարելու:
Մարդկանց սևացնելը, ցավոք,ոմանց համար վաղուց վերածվել է սիրողական զբաղմունքի.ով ցանկանում է հայտնվել ուշադրության կենտրոնում, սկսում է վարկաբեկիչ ու անհիմն նյութեր գրել այս կամ այն պաշտոնյայի մասին:
Պատերազմական դրության մեջ ենք, ուստի' նախքան սեփական մտքերը թղթին հանձնելը խոհուրդ կտայի մի լավ մտածել այս ուղղությամբ…»


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին