Այսպիսի հզոր անհատների շնորհիվ է, որ հայ ազգը դարերի ընթացքում կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը
Բլոգոսֆերա
Դավիթ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և գրել.
«Սա մի հատվածն է միայն Ապագա գյուղի մշակույթի տան մոտավորապես 16 մետր երկարություն ունեցող որմնանկարից: Որմնանկար, որը խտացրած պատկերում է Սասունի հերոսական ինքնապաշտպանության պատմությունը: Հեղինակը ժամանակի նշանավոր նկարիչ Սարգիս Մուրադյանն է, իսկ նկարի գաղափարի հղացողը, նախաձեռնողն ու կյանքի կոչողը 1970 ական թվականների Ապագա համայնքի ղեկավար Խոսրով Խոստեխյանն է եղել: Այս ծրագիրը կյանքի կոչելը մեծ խիզախումի և հայրենասիրության դրսևորում է պահանջել, քանի որ նշված ժամանակշրջանում հայրենասիրական ամեն դրսևորում կարող էր նկատվել որպես հակասովետական և ավելին ազգայնամոլական տրամադրվածության արտահայտում:
Այս նկարի կապակցությամբ նույնիսկ ժամանակի ադրբեջանական կառավարությունն է հատուկ նոտա հղել ՀԽՍՀ արտգործնախարարություն՝ հատուկ շեշտադրում կատարելով թուրքատյացության մթնոլորտ ձևավորելու վրա: Սակայն դա չի ազդել Խոսրով Խոստեխյանի վճռականության վրա, ով ավարտին է հասցրել սկսած գործը, ինչի հետևանքով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Իմ խորին համոզմամբ այսպիսի հզոր անհատների շնորհիվ է, որ հայ ազգը դարերի ընթացքում կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը՝ հայի հայեցիությունը պահպանելով, ազգի ոգին ու հետագա սերունդների ճշմարիտ ազգային արժեքներով դաստիարակելու տեսլականը պահպանելով...հպարտ եմ այսպիսի մարդու ժառանգը լինելով, իրոք ՀՊԱՐՏ ԵՄ...»



















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար