Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին 

Հայրենիք փրկելու մասին մտածե՞ն, թե՞ թատրոնների…

Վերլուծական

Անշո՛ւշտ, կհամաձայնեք, որ չափազանցրած չենք լինի, եթե պնդենք` Հասմիկ Պողոսյանը` ՀՀ մշակույթի նախարարը, մեկն է Հայաստանի կառավարության այն անդամներից, ում երկարամյա գործունեությունն արժանացել ու շարունակում է արժանանալ ոչ միանշանակ գնահատականների: Այս տիկնոջ կողմից իրականացվող մշակութային քաղաքականության վերաբերյալ հնչող կարծիքներն ու գնահատականներն միմյանցից այնքան տարբեր են, որ թվում է՝ Հայաստանի մշակութային հանրությունը բաժանվել է երկու ճամբարների՝ պողոսյանամետների ու հակապողոսյանականների: 

Թե պողոսյանամետներն իրենց սիրելի նախարարի անփառունակ գործունեությունն արդարացնելու, դրանում դրական հատիկներ գտնելու գործում հատկապես ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում, թերևս, դժվար է ասել, բայց այն, որ նախարարի գործունեության դեմ արտահայտվողներն իրենց զինանոցում փաստարկների պակաս չունեն, երևաց հատկապես օրերս կայացած Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարում, երբ արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյանը, բարձրանալով բեմ՝ ելույթ ունենալու, իր խոսքը համեմեց այնպիսի հակաիշխանական (եթե կարելի է այդպես ասել՝ համարելով, որ ՀՀ մշակույթի նախարար Պողոսյանը իշխանությունների մի մասն է) պաթոսով, որ անգամ ամենաթունդ ընդդիմադիրի նախանձը կշարժեր:

Մեջբերենք այդ ելույթից մի փոքր հատված. «Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են գլխավոր թատրոնները, ինչպիսիք են՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը կամ Օպերային թատրոնը, չունենալ գլխավոր դիրիժոր: Նույնիսկ քննարկման ենթակա չէ այն իրողությունը, որ ամեն թատրոն պետք է և պարտավոր է ունենալ գեղարվեստական ղեկավար: Եթե իմ կարծիքը հարցնեք՝ գեղարվեստական ղեկավար կարող է լինել տնօրենը, որովհետև նույն մարդը, և´ գործնական, և´ ստեղծագործական իմաստով, կարող է միավորել թատրոնը… Ես, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, ինչի՞ համար է և ո՞ւր է տանում կասկածելի այս աշխատաոճը»:

Ի դեպ, պարզվում է' Էմանվել Արաքսման-Մանուկյանի ելույթին տեղից արձագանքել է նաև դիրիժոր Արա Պետրոսյանը, ով ասել է. «Ինչո՞ւ Ձեր հարցն ըստ էության չի հնչում, պարո՛ն Մանուկյան, ինչո՞ւ եք վախենում երևույթներն իրենց անուններով կոչելուց, ինչո՞ւ բարձրաձայն չեք տալիս այն մարդու անունը, ով այս ամենի հեղինակն ու մեղավորն է, և Դուք գիտեք, թե դա ով է՝ Հասմիկ Պողոսյանը»:

Հիմա եթե փորձենք մոտավոր պատկերացում կազմել Հասմիկ Պողոսյանի մասին իշխող կարծիքի մասին, ինչպիսի՞ եզրակացության պետք է գանք, ի՞նչ եք կարծում. դե իհարկե' բացասական: Պետք է փաստենք, որ մարդիկ, պարզապես, հոգնել են նախարարի անհասկանալի քաղաքականությունից, չեն կարողանում իրենց բովանդակ ուղեղներում տեղավորել այն անհասկանալի թեզը, թե առանց գլխավոր դիրիժորի կամ գեղարվեստական ղեկավարի էլ մշակութային օջախները «յոլլա» կգնան: Ասենք ո՞րն է այդ տեսության հիմնավորումը, մեզ Մշակույթի նախարարությունից կարո՞ղ են պարզաբանել: Եթե նպատակ է դրված ոչնչացնել հայ մշակույթը՝ իր բոլոր ատրիբուտներով հանդերձ, միանգամից հայտարարե՛ք այդ մասին, մարդիկ էլ հասկանան' իրենց անելիքը որն է: Դա նույնն է, ինչ համարես, որ երկրին նախագահ կամ վարչապետ պետք չէ, ու անարխիզմը պետական կառավարման լավագույն համակարգն է, որ մարդկությունն երբևէ հորինել է… Դե եթե այդպես է, ապա ո՞վ է ասել, որ Մշակույթի նախարարությանը հարկավոր է նախարար, ո՞վ է ասել, որ սույն պետական կառույցը չի կարող բավարարվել ասենք միայն համապատասխան վարչության պետեր ունենալով. ինչո՞ւ, այդ դեպքում, չեք ինքնալիկվիդացվում, կարո՞ղ եք ասել…

Փաստ է՝ այսպես շարունակվել չի կարող, և այս հարցը պետք է արժանանա պետության բարձրագույն ղեկավարության ուշադրությանն ու ստանա իր սպառիչ պատասխանը: Բայց այս դեպքում էլ հարց է ծագում, եթե պետք է անգամ նման խնդիրներով անհանգստացնեն ասենք նույն Հանրապետության Նախագահին, ապա էլ ո՞ւմ են պետք, նրանք, ովքեր ի պաշտոնե են պարտավոր առաջացած հարցերին լուծում տալ… Հիմա նախագահականում Ադրբեջանի դեմ պատերազմ վարելու համապատասխան մարտավարություն մշակե՞ն, թե՞ թատրոնների հարց քննարկեն… Պատասխանը թողնում ենք Հասմիկ Պողոսյանին:

Դավիթ Բաբանով

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը
Ամենադիտված