Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Դիմակավորված ԱԱԾ–ականներ են. փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն. Տոնոյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ 

Այնպիսի տպավորություն է, որ իշխանություն չկա. Արա Աբրահամյան

Քաղաքական

«Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի թղթակից Ազա Բաբայանը հարցազրույց է վերցրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից: Թեման՝ հայ-ռուսական հարաբերություններ են, ռուսական զենքը Հայաստանին տրամադրելու գործընթացի ձգձգումները, ինչպես նաև՝ Արա Աբրահամյանի անձնական ներդրումները, օգնությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արդեն մի քանի ամիս է Միացյալ Նահանգներում է: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա անդրադարձել է մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնցում գրված է, թե Ռուսաստանը Հայաստանին մինչ օրս չի տվել 200 միլիոն վարկով ձեռք բերված զենքը, քանի որ բառացիորեն Ռուսաստանի ռազմաարադյունաբերական խոշոր հոլդինգի ղեկավարները դժգոհ են Արա Աբրահամյանի գործունեությունից: Իբր նա ինչ-որ անձնական շահեր է ունեցել այդ գործարքի հետ կապված: Բացի այդ մամուլը գրել էր նաև, որ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովն ու Արա Աբրահամյանը հարևաններ են, և Արա Աբրահամյանն է հանդիսանում Հայաստանին 200 միլիոնի վարկով սպառազինության գործարքի լոբբիստներից մեկը:

«Նախ ես չեմ մեկնաբանում, թե ինչ է գրում հայաստանյան մամուլը, որովհետև խելքից դուրս ինչ ասես գրում են, դա իրենց խնդիրն է: Բայց այս հարցը, որ դուք ասում եք, շատ կարևոր է, երկրի անվտանգությանն է վերաբերում: Անհասկանալի է և ծիծաղելի. այնպիսի տպավորություն է, որ իշխանություն չկա: Չեմեզովն իմ լավ բարեկամն է, տասնյակ տարիներ է մենք լավ բարեկամներ ենք, նա իմ հարևանը չէ, իմ լավ բարեկամն է: Երկրորդ՝ մի քանի ամիս առաջ ես նրա հետ եղա Հայաստանում, ինչ խնդիրներ կային մենք քննարկել ենք: Հայաստանից ինձ ոչ ոք չի ասել, որ ինչ–որ հարցեր կան, խնդրեմ, մասնակցեք: Չի կարող պատահել, որ դա պատճառ լինի, որ մարդիկ պայմանագրով իրենց պարտավորությունները չկատարեն: Դա շատ ծիծաղելի է: Եթե կա պայմանագիր, պետք է իմանալ Հայաստանից ով է ստորագրել, ով է զբաղվում այդ խնդրով, կառավարությունը ում հետ է խոսել: Եթե ինչ–որ խնդիր կա, որ կարծում են՝ նա իմ բարեկամն է , իմ հարաբերությունները վատ են, ինչու չեք ճշտում ինձնից՝ իմ հարաբերությունները լավ են, թե՞ վատ են, որ ես էլ ասեմ՝ ինչ է պետք անել»,- նշել է Արա Աբրահամյանը:

Նա հավելել է, որ հետևում է, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, խոսել է Սերժ Աարգսյանի և Բակո Սահակյանի հետ:

«Առավոտյան 6-ից կարդում եմ՝ ով ինչ է գրում, ես խոսում եմ Ռուսաստանի իշխանությունների հետ: Ինձ թվում է, ամեն մի հայ, որտեղ էլ որ լինի, հետաքրքրված է»,- ասել է Ա.Աբրահամյանը:

Հարցին, որ հայաստանյան մամուլն այս օրերին գրում է, թե ինչ-որ գումար է նա խոստացել, բայց այդպես էլ չի փոխանցել, Ա.Աբրահամյանը մանրամասնել է.

«Ես 100.000 ԱՄՆ դոլար ուղիղ փոխանցել եմ Ղարաբաղի հաշվին, որը խոստացել էի ԱՄՆ-ի Հովնան սրբազանին: Այստեղ կոմիտե ստեղծեցինք և սկսեցինք փող հավաքել Ղարաբաղի համար: Ես խնդրեցի մեր Հովնան սրբազանին, որ նա ինձ ինչ–որ հաշվեհամար տա, որ ես փոխանցեմ Հայաստան: Տվեց ինձ Էջմիածնի հաշվեհամարը և ես ուղարկեցի այդ հաշվեհամարին՝ 100.000 ԱՄՆ դոլարի չափովռուբլի: Երկրորդ՝ ես ասել եմ, որ պետք է 5 միլիոն ռուբլի տամ, որովհետևՌուսաստանի հայերի միությունը փող էր հավաքում պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների համար: Մենք աշխատում ենք պաշտպանության նախարարության հետ՝ և՛ ՀՀ–ի, և՛ Ղարաբաղի։ Ես հետո ցույց կտամ, որ այդգումարը տվել եմ: Ես դա արդարանալու համար չեմ ասում, թող ինչ ուզում են գրեն»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները նախկինի պես չեն և Ռուսաստանը այլևս Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ, Ա.Աբրահամյանն ասել է.

«Կան պետական հարաբերություններ: Այսօր Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ քաղաքական և ռազմավարական գործընկերն է: Կան պայմանագրեր, ոչ ոք այդ պայմանագրերը չեղյալ չի համարում: Խնդիրը նրանում է, որ կան մեզ անհանգստացող հարցեր, որոնց պատասխանը մենք ուզում ենք ստանալ: Այդ հարցերն ինչո՞ւ այսօր թարմացան: Մենք բոլորս վաղուց գիտեինք, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել: Սա գալիս է ՀՀ իշխանության թուլությունից: Ես ձեզ ասեմ, որ ժամանակին մենք չենք բարձրացրել այդ խնդիրը: Այսօր Ռուսաստանի հայերի միությունն իր հայտարարությամբ ասում է՝ գիտեք ինչ, այդ զենքով սպանում են ձեր դաշնակցին, ինչո՞ւ եք նորից ուզում զենք վաճառել: Մենք չենք կարող լռել: Դա չի նշանակում, որ մենք ուզում ենք, որ մեր հարաբերությունները վատանան: Ռուսաստանը մեր գործընկերը եղել է, կա ևմնալու է: Մենք չենք կարող այդպես մակերեսային մոտենալ: 3 միլիոնից ավելի հայեր են ապրում Ռուսաստանում, մենք բոլորս շահագրգռված ենք, բոլորս մտածում ենք, որ մեր հարաբերությունները շատ լավ լինեն: Իսկ եթե խնդիրներ կան, այդ խնդիրների մասին մենք պետք է խոսենք ժամանակին: Մենք թողնումենք, որ այդ խնդիրները դառնան մեծ խնդիրներ և սկսում ենք ասել՝ բա ինչպե՞ս այդպես եղավ: Այսօր գնում է կռիվ, մենք բոլորս ուզում ենք Հայաստանի կողքին լինել, Հայաստանի իշխանության կողքին: Այսօր մենք բոլորս պետք է մոռանանք ամեն ինչի մասին, որպեսզի մեր երկրին օգնենք: Երկար ժամանակ ոչ մի հարցազրուց չեմ տվել, բայց սա արդեն անվտանգությանն է վերաբերում»:

Նա ավելացրել է, որ բոլորը պետք է իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ անեն, որ ոչ մի զոհ չլինի, ապահովեն զինվորների, ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունը։

«Ազատության» թղթակիցը հարցրել է՝ այդ գաղափարին աջակցո՞ւմ եք, որ Հայաստանում մարդիկ կոչ են անում, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխներն իրենց գումարները տրամադրեն հիմնադրամին՝ Ղարաբաղում զենք գնելու համար:

«Հայաստանում ես չգիտեմ իրենք թալանել են, թե ոնց են հարստացել, դա իմ գործը չէ, դա դատախազության գործն է, բայց կարող եմ ասել, եթե իրենք ունեն ունեցվածք, հարուստ են, ունեն փող, օգնելու հնարավորություն, իրենք պե՛տք է օգնեն։ Առաջին հերթին իրե՛նք պետք է օգնեն»,- պատասխանել է Արա Աբրահամյանը։

Vesti.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Դիմակավորված ԱԱԾ–ականներ են. փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն. Տոնոյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա
Ամենադիտված