Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

Ինքը շատ «բայեվոյ» կին է, դավաճանի տեսք չունի. Աշոտ Աղաբաբյանը՝ Նաղդալյանի հարցազրույցի և հրաժարականի պահանջի մասին

Քաղաքական

Օրեր առաջ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե պատրաստ են Արցախի կարգավիճակի դիմաց հողերը տալ։ «Երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա այդ իրավունքը չունենք, մենք էդ հողերը չենք ուզում»,- ասել էր Նաղդալյանը։ Նրա այս հայտարարությունը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում և Արցախում։ Իսկ տեղեկատվական պատերազմի այս փուլում ադրգբեջանական կայքերը Նաղդալյանի այս հայտարարությունն սկսեցին ակտիվորեն տարածել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշում։ Քննադատությունը հասել է մինչև Հերմինե Նաղդալյանի հրաժարականի պահանջում։ Արդեն մի քանի օր է՝ համացանցում սկսվել է ֆլեշմոբ, որով պահանջում են նրա հրաժարականը։ Այն գնալով ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում, ավելի շատ մարդիկ են սկսել պահանջել Նաղդալյանի հրաժարականը։ Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ։

- Պարո՛ն Աղաբաբյան, Հերմինե Նաղդալյանի վերջին հարցազույցից հետո հասարակության մի լայն զանգված պահանջում է նրա հրաժարականը։ Ըստ Ձեզ՝ հրաժարականի պահանջն արդարացվա՞ծ է։

- Ես ընդամենը կարող եմ ասել, որ դա այդ կնոջ կարծիքն է։ Դա ընդամենը կանացի վերաբերմունք է, ես չեմ համարում քաղաքական երևույթ։ Հասարակությունը նրա հրաժարականը չի պահանջում։ Նրա հրաժարականն է պահանջում ընդդիմությունը։

- Թեկուզ ընդդիմությունը...

- Դուք ասում եք հասարակությունը, ես էլ ասում եմ, որ հասարակությունը նրա հրաժարականը չի պահանջում։ Ես մտածում եմ, որ մայրը կարող էր այդպիսի բան ասեր՝ ի շահ իր զավակի։

- Այսինքն՝ հողեր հանձնել, ազատագրված տարածքները «գրավյալ» անվանել կարող է մա՞յրը անել միայն։

- Հա, ինչո՞ւ չէ որ, մայրն իր զավակի մասին է մտածում։ Ես չեմ համարում, որ մենք որևէ փոխզիջման պետք է գնանք։ Այն, ինչը արյունով է ձեռք բերվել, չի կարող զիջվել բանակցությունների արդյունքում։ Մեր գալիք սերունդը շատ հստակ գիտի իր գործը, գիտի, որ իր մեծերի արյունն է այդ հողի վրա, և դա չենք զիջելու, անգամ եթե քաղաքական գործիչները խոսեն այդ մասին։ Մեր զինվորները պահանջելու են, որ այդ հողերը երբեք չզիջվեն։

- Պարո՛ն Աղաբաբյան, Հերմինե Նաղդալյանի այդ հարցազրույցն ադրբեջանական բոլոր կայքերով տարածվեց որպես հայկական պաշտոնական դիրքորոշում։

- Մի բան ասեմ էլի։ Միշտ էլ լինում է ինֆորմացիոն պատերազմ։ Հակառակ կողմը փորձում է այնպես անել, որ տվյալ երկրում այնպիսի քաղաքական իրադարձություններ տեղի ունենան, որն ի վնաս տվյալ պետությանը կլինի։ Ես, դա հասկանալով, կարող եմ ասել, որ մեզ պետք չէ այդքան էմոցիաների մեջ ընկնել։ Էդ ինչի՞ պատերազմի ժամանակ բոլորդ ասում եք իրար կողք ենք, հանկարծ այդ պահին Հերմինե Նաղդալյանը դարձավ զոհասեղանի չգիտեմ ինչ։ Դե որ իրար հետ ենք, մի սխալ է թույլ տվել, բերեք ներենք, ինչո՞ւ ենք ընկել հետևից, բա որտե՞ղ է մեր հայությունը։

- Դուք հավատո՞ւմ եք, որ դա լեզվի սայթաքում է եղել, դրա համար ներենք։

- Ձեզ ինչո՞ւ է թվում, թե այդ կարծիքին քիչ մարդ կա։ Ինչո՞ւ ենք ընկել պանիկայի մեջ։ Այ քեզ բան, Հերմինե Նաղդալյանը մի բան է ասել։ Ես չեմ կարծում՝ ինքը դավաճանի դիրք ու տեսք ունի, ինքը շատ «բայեվոյ» կին է։ Քի՞չ է եղել, որ իր գործերով օգտակար է եղել:

- Արցախում ևս դատապարտում են նրա այդ հայտարարությունը, որը Դուք քաղաքական երևույթ չեք համարում։

- Մեծ դժբախտությունն այն է, որ այս քաղաքական կուսակցությունները ստեղծված են ընդամենը հիմքում ունենալու քաղաքական գործիչներ դառնալու նպատակ։ Իսկ Հանրապետական կուսակցությունը հիմնված է անկախության բանակի հիման վրա։

Հանրապետականներն իրավունք չունեն այլ կերպ մտածել։ Այդ կուսակցությունների 90 տոկոսին, որ հավաքեք տանեք բանակ, 99 տոկոսը փախնելու է։ Կապ չունի՝ որ կուսակցությունը կլինի՝ Ղարաբաղի, Ռուսաստանի, թե Հայաստանի։ Պետք չի բզբզել չեղած բանի վրա։ Մարդը հիմա սխալվել է։ Երեկ չէ առաջին օրը սահմանին զոհվել է մի տղա, ում սնայպեռը խփել է իր իսկ սխալի համար։ 24 տարեկան տղան մի հատ սխալ թույլ տվեց ու... հակառակորդը խփեց։ Մի բզկտեք իրար։ Էս երկրում թերություններով մարդ մազերի չափ կա։

- Պարոն Աղաբաբյան, Դուք համեմատականներ եք անում և փորձում արդարացնել, սակայն պետք է ընդունել, որ պետական պաշտոն զբաղեցնող, Հայաստանը դրսում ներկայացնող անձնավորոթյունն իրավունք չունի անգամ սխալվելու, էլ չեմ ասում նման մտքեր արտահայտելու։ Չե՞ք կարծում, որ պետական պաշտոնյայի ամեն արտահայտած միտք պետք է լինի կշռադատված և մտածված։

- Անպայման, ես համաձայն եմ Ձեզ հետ։ Ես նորից եմ ասում՝ Հերմինե Նաղդալյանն իրավունք չուներ նման արտահայտություն անելու, բայց եղել է...։ Գնացքը գնացել է։ Հիմա դրանից հետո պետք չի էլի այդքան խորացնել։ Հարկավոր է մոռանալ։ Վերջ, մի սխալ է եղել է։ Սաղ աշխարհը մեզ է նայում, թե ոնց ենք բզկտում մեր հային։ Ամենակարևոր բանը երկրի պատիվը պահելն է։ Երկրի պատիվը չես պահում, ուրեմն այդ երիկրի ներկայացուցիչը չես, ընդամենը երկիրը կեղտոտող մարդ ես։

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված