Երբեմն աբսուրդն էլ սահման պիտի ունենա. Արծրուն Հովհաննիսյանը՝ «հին» զինանոցի մասին (տեսանյութ)
Բլոգոսֆերա
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Քանի որ այս հարցազրույցից հետո շատ հարցեր են առաջացել, և կան դեռ հարցեր, որոնք չնայած բազմակի անգամ քննարկվելուն, դեռ շարունակում են մնալ արդիական, մի քանի բառով նշենք նաև դրանց մասին:
Երբ այստեղ նշում ենք որոշ զենքերի ու, հատկապես, կառավարման համակարգերի մասին, որոնք հնանում են 5-10 տարում, դա չի նշանակում ողջ զինանոցն է այդպիսին: Հրետանային միջոցներ կան, որ կիրառվում են արդեն 50 տարի և դեռ այդքան էլ կկիրառվեն, և դրան հակառակ, գիշերային տեսադիտման սարքեր կան, որոնք 3 տարի հետո հնանում են:
Հարգելինե'րս, ղեկավարվող հրթիռներ ստեղծելը, որքան էլ որ ցանկալի է, այնքան հեշտ ստեղծվող միջոց չէ և հետո, ի՞նչ է նշանակում ղեկավարվող հրթիռ, դրանք չափազանց բազմազան են:
Մեր ինժեներները արդեն ստեղծել են որոշ ղեկավարվող հրթիռներ ու դեռ կարող են այլ հրթիռներ էլ ստեղծել: Շատերի նշած ամերիկյան “BGM-109 Tomahawk” հրթիռը ոչ մեկ մեզ չի վաճառի. կան միլիոն պատճառներ, այդքանը այստեղ նշել չեմ կարող: Իսկ այս հրթիռին մրցակից ստեղծելու գրեթե բոլոր փորձերը տապալվել են աշխարհի ամենաառաջատար ռազմաարդյունաբերական կենտրոնների կողմից:
Բացառություն է ռուսական “3М-14 Калибр”-ը, որը հաջոցվեց ստեղծել 30 տարվա աշխատանքից հետո միայն: Ես գիտեմ, որ հատկապես հիմա բոլորը ռազմական ստրատեգներն են, սակայն երբեմն աբսուրդն էլ սահման պիտի ունենա»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին