Վարչապետն ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահին
Վերջին լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանին: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը կարևորել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի և այս մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի միջև համագործակցության խորացումը և հույս հայտնել, որ Թոր Լիանի այցը մեր երկիր նոր թափ կհաղորդի Հայաստանում հանդբոլի զարգացմանը:
Իր հերթին, Թոր Լիանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային՝ մարզաձևի զարգացմանը նպաստելու նպատակով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան