Մենք հայ և թուրք ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերություններ ենք ուզում Լոնսդեյլ
Վերջին լուրեր
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Նա ասաց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պետական դիրքորոշման մեջ փոփոխություններ դժվար լինեն։ Մեծ Բրիտանիան հարգում է Օսմանյան կայսրության տարածքում հայերի հիշատակը և հասկանում, թե ինչ կարևոր են այդ հարցերը հայերի համար, սակայն չի կարծում, թե այդ մասին դիրքորոշում հայտնել ինչ-որ բան կփոխի։
Լոնսդեյլը նշեց, որ Մեծ Բրիտանիայի համար այժմ ավելի կարևոր են երկու երկրների միջև հաստատվող հարաբերությունները, և իրենք ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ։ Նա ասաց, որ այս ոլորտում ինքը որոշակի առաջընթաց է տեսնում, բայց կարծում է, որ ավելի նշանակալի արդյունքների հասնելու համար ժամանակ է պետք։ Կարևորն այն է, որ երկու ժողովուրդներն իրար հետ շփվելու, միմյանց ճանաչելու և հասկանալու ցանկություն ունեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)