Մեկնարկեց «Կրթություն և կարիերա EXPO 2011»–ը
Վերջին լուրեր
Այսօր՝ ժամը 12.00-ին, «Մոսկվայի Տանը» մեկնարկեց «Կրթություն և կարիերա EXPO 2011» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը Հայաստանում անցկացվում է 12-րդ անգամ։
Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 17-ը՝ երեք օրվա ընթացքում դիմորդներին և ուսանողներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն կրթության կարևոր ոլորտների վերաբերյալ։ Ցուցահանդեսը կոչված է նպաստելու կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատմանն ու ամրացմանը, տեղեկացնելու աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին և կազմակերպելու հանդիպումներ գործատուների և աշխատանք որոնողների միջև։
Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում գործող բազմաթիվ կրթօջախներ՝ քոլեջներ, բուհեր, ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ