«Փաստ». Շիրակում ՀՀԿ ռեյտինգային ցուցակը` գորդյան հանգույց
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հանրապետական կուսակցության համար իսկական գորդյան հանգույց է Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակը կազմելը: Մի քանի շաբաթ է' գրում–ջնջում են:
Այս պահի դրությամբ, ըստ «Փաստի» տեղեկությունների, հաստատվել են միայն երկու թեկնածուների անունները' նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Արթիկում' Մուշեղ Պետոյան:
ՀՀԿ վերնախավը մնացածին հասկացնում է, որ նրանց ռեյտինգը ժողովրդի մոտ շատ ցածր է: Նույնիսկ ինչ–որ սոցհարցումների արդյունքներ են ցույց տալիս:
Կմտնե՞ն, արդյոք, ռեյտինգային ցուցակներ քաղաքապետ Բալասանյանի որդին ու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, դժվար է ասել: Փնտրտուքը շարունակվում է»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ