Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել
Իրավունք
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում զետեղել է ինտերպոլից ստացված գրությունը.
«Հարգելի գործընկերներ,
Մենք ստուգել ենք և հաստատում ենք, որ IPSG բազայում նման տեղեկություն առկա չէ: Ձեր հարցումը ուղարկվել է նաև Ինտերպոլի իրավաբանական վարչություն, հավելյալ տեղեկությունների դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք
ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարություն»,- ասվել է պատասխան նամակում:
Որպես Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հիմք՝ Բելառուսի դատախազությունը ներկայացրել էր Ինտերպոլի կողմից հետախուզում հայտարարելը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ' պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին