Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» 

«Հաթաթա»՝ Արևմուտքին…

Վերլուծական

Հայաստանում մոլեգնող կոռուպցիայի մասին տեղյակ են բոլորը: Խնդիրն այս՝ այնքան տոտալ ու ճչացող է, որ հազիվ թե հնարավոր լինի գտնել գեթ մեկ հոգու, ով կհանդգնի պնդել, թե, ասենք, շնորհիվ վերջին տարիներին դրա դեմ մղվող անխոնջ պայքարի՝ նման խնդիրները մեզ մոտ պրակտիկորեն վերացել են, իսկ մնացորդային երևույթներն էլ այնքան նվազ են ու աննշան, որ արդեն իսկ կարելի է վստահորեն խոսել երկիրը ներսից կրծող ժանտի դեմ տարած անբեկանելի հաղթանակի մասին:

Պարզվում է՝ վերջին շրջանում միջազգային կառույցների կողմից ներկայացված զեկույցներն ու հատկապես օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հնչեցրած գնահատականները՝ վերաբերող Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակին, հունից հանել են հատկապես ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին, ով, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ կառավարության հասցեին հնչեցրած այն քննադատություններին, որ կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է, ասել էր բառացիորեն հետևյալը. «Մեր թիրախը, գոհունակությունը մենք ակնկալում ենք միայն մեր քաղաքացուց: Եթե քաղաքացին չի զգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը, դա է մեր խնդիրը, ոչ թե, որ մեր գործընկերները տարբեր երկրներից կամ միջազգային կառույցներից մեզ կքննադատեն»:

Խոստովանե՛ք, որ սրանից ավելի կտրուկ ու հնարավորինս պարզ պատասխան՝ Ռիչարդ Միլսը դժվար թե որևիցե մեկից ակնկալեր: Ողջ խնդիրն այստեղ այն է, սակայն, որ Քրմոյանի հնչեցրած հեռահար պատասխանը ոչ միայն զուրկ է էթիկայի տարրական նորմերից, այլև, որ ոչ պակաս կարևոր է, ոչ մի առնչություն չունի այն իրականության հետ, որում բոլորս ապրում ենք: Ինչո՞ւ, քանի որ սա մի պատասխան է, որ նույնիսկ սինգապուրցի պաշտոնյաներն իրենց թույլ չէին տա հնչեցնել: Այն նույն սինգապուրցիները, որոնց երկրում կոռուպցիայի մակարդակն այդպես էլ զրոյից չի բարձրանում:

Հարց է առաջանում՝ երբ «բացառիկ ինքնիշխանությամբ» օժտված Քրմոյանը յուրատեսակ «հաթաթա» էր տալիս Արևմուտքին (չմոռանանք, որ ԱՄՆ-ի դեսպանի խոսքը ոչ միայն ԱՄՆ դիրքորոշումն է արտահայտում, այլև շատ հաճախ, արտահայտում է գլոբալ Արևմուտքի անուղղակի կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ), չէ՞ր մտածում, արդյոք, հետևանքների մասին: Ասենք՝ մարդ ես, ու ամերիկացիները մի պահ որոշեցին Քրմոյանի կարծիքը համարել ՀՀ պաշտոնական պատասխանը՝ Վաշինգտոնին, ինչպե՞ս է հետո փոխնախարարն այդ ամենի տակից դուրս գալու:

Հետո էլ ուզում ենք, որ ԱՄՆ-ն, ասենք, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում «գյուռ-գյուռ» օգնություն ցուցաբերի Հայաստանին, Արևմուտքի գործարար շրջանակները հետաքրքրություն ցուցաբերեն մեր երկրի նկատմամբ, փող բերեն այստեղ, ներդնեն, տնտեսություն զարգացնեն, և ի վերջո՝ Հայաստանը լիովին ընկալելի դառնա աշխարհի կողմից…

Է՛, եթե սա է տեղացի չինովնիկների մտածելակերպը, պարզ չէ՞, որ ոչ մի խելքը գլխին եվրոպացի կամ ամերիկացի՝ սեփական կապիտալը չարդարացված ռիսկի չի ենթարկի. եթե չեն խոստովանում եղած թերություններն անգամ, էլ ինչպե՞ս են կատարելագործվելու, արմատախիլ անելու չարաբաստիկ կոռուպցիան: Պայքարելու փոխարեն՝ կձևացնեն, թե նման երևույթ հայոց բնաշխարհում ուղղակի գոյություն չունի և վերջ, ո՞վ ունի «զահլա»՝ բանի հետևից ըկնելու, բա եղա՞վ, էս ո՞ր դարն է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Ամենադիտված