Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարի Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Վաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինի Սուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպանների Երևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել Բենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացել Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվել Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման 

ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել

Հայաստան

Ներկայացնում ենք «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Անդրանիկ Մանուկյանի հոդվածը՝ ՀՀ արտաքին պարտքի վերաբերյալ: 

Պետական պարտքի մակարդակը ցանկացած երկրի տնտեսական համակարգը բնութագրող ամենահիմնական ցուցանիշներից է: Պետական պարտքի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ազդում է ողջ հասարակության ներկա և ապագա բարեկեցության վրա, քանզի պետական պարտքի մարման պարտավորությունը դրված է յուրաքանչյուր քաղաքացու վրա: Այս առումով, հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչպե՞ս է փոփոխվել ՀՀ պետական պարտքը 2016թ. ընթացքում:

ՀՀ պետական պարտքի դինամիկան

Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ 2016թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 5.93 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 5.07 մլրդ դոլարի համեմատությամբ: Սա նշանակում է, որ 2016թ. ընթացքում ՀՀ պետական պարտքը ավելացել է մոտ 900 մլն դոլարով կամ 16,9%-ով: Հետաքրքրական է, որ ՀՀ նոր ձևավորված կառավարության օրոք՝ 2016թ. սեպտեմբերի 30-ից, ՀՀ պետական պարտքը աճել է մոտ 373 մլն դոլարով:

2016թ. ավարտին ՀՀ պետական պարտքի կազմում արտաքին պետական պարտքի մասնաբաժինը կազմել է 80.85%: ՀՀ արտաքին պարտքը այժմ կազմում է 4.79 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 4.32 մլրդ դոլարի համեմատությամբ:

Ինչպես երևում է գծապատկերից, ՀՀ արտաքին պարտքը վերջին երկու տարիների ընթացքում ավելացել է մոտ 1 մլրդ դոլարով: Այս առումով, հաճախ շրջանառվում է այն տեսակետը, որ ՀՀ արտաքին պարտքը վտանգավոր չէ, քանզի այն ՀՆԱ-ի նկատմամբ գտնվում է թույլատրելի 60%-ի շրջանակներում: Այսուամենայնիվ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ արտաքին պարտքի վտանգավորությունը գնահատելու կարևորագույն ցուցանիշը պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունն է, քանզի պետական պարտքը սպասարկելու համար արտարժութային միջոցներ հնարավոր է ստանալ արտահանման ճանապարհով: Իսկ այդ ցուցանիշով ՀՀ արտաքին պարտքը վաղուց գերազանցել է կայունության շեմը. 2016թ. ՀՀ արտաքին պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունը կազմել է 295% ' թույլատրելի 200%-ի համեմատությամբ:

ՀՀ արտաքին պարտքի ծավալային մեծացմանը զուգահեռ «թանկացել» է նաև դրա սպասարկումը. եթե 2015թ. ավարտին ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը կազմում էր 4.5%, ապա 2016թ. ավարտին այն կազմել է 4.9%: Հավելենք, որ եթե 2016թ. պետական պարտքի սպասարկման մասնաբաժինը պետական բյուջեում կազմում էր 7.2%, ապա 2017թ. այդ ցուցանիշը կկազմի 8.8%:

ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքը

ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքում միջազգային կազմակերպություններից ստացված վարկերը կազմում են շուրջ 84%: 2016թ. ավարտին ՀՀ խոշորագույն վարկատու է հանդիսացել Զարգացման միջազգային ընկերակցությունը (IDA), որին բաժին է ընկնում ՀՀ արտաքին պարտքի 32.6%-ը: ՀՀ խոշորագույն վարկատուներից են նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (17.7%), Ասիական զարգացման բանկը (14.9%), ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (3.8 %):

2016թ. ընթացքում ՀՀ արտաքին պարտքը ավելացել է մոտ կես միլիարդ դոլարով: Ստորև ներկայացված են 2016թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից հաստատված ամենախոշոր վարկային ծրագրերը.

Նախորդ տարում 115 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր է ստորագրվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ՝ Վեդու ջրամբարի կառուցման և Զարգացման քաղաքականության 4-րդ վարկի համաֆինանսավորման նպատակով:

51 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի շինարարության նպատակով:

135 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ՝ տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման, Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման և զարգացման քաղաքականության 4-րդ վարկի համաֆինանսավորման նպատակով:

20 մլն եվրո արժողությամբ վարկային փաթեթ է տրամադրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում տարածաշրջանային աղբավայր ստեղծելու և Գյումրու քաղաքային ճանապարհները բարեկարգելու նպատակով:

134 մլն եվրո արժողությամբ վարկային պայամանագիր է ստորագրվել Ասիական զարգացման բանկի հետ Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով:

Դրան զուգահեռ ՀՀ կառավարությունը վարկային միջոցներ է ձեռք բերել նաև օտարերկրյա պետություններից, որոնց մասնաբաժինը ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքում 2016թ. ավարտին կազմել է 15%: ՀՀ խոշորագույն վարկատու պետությունը Ճապոնիան է, որին բաժին է ընկնում ՀՀ արտաքին պարտքի 7,1%-ը: Խոշորագույն վարկատու երկրներ են նաև Գերմանիան (3%), Ֆրանսիան (2,4%), Ռուսաստանի Դաշնությունը (1,5%), ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները (0,6%):

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով
Ամենադիտված