Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարի Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Վաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինի Սուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպանների Երևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել Բենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացել Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվել Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման 

Կառավարությունը մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կհատկացնի 5 միլիարդ դրամ

Հասարակություն

Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով: «Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը: Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի: Մենք ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ գումարներ ևս հատկացնելու ենք՝ հաշվի առնելով կատարված աշխատանքների էֆեկտիվությունը, արագությունը, թափանցիկությունը և այլն: Նշված հինգ միլիարդ դրամը բյուջեում չկար, սա այն օպտիմալացման արդյունքն է, որը մենք արել ենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով մարզերից ստացվող ներդրումային ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնարարված է յուրաքանչյուր օր զեկուցել հավանության արժանացած ծրագրերի իրականացման գործընթացի մասին: «Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես օղակի վրա: Դա է մեր երկրի, մեր մարզերի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում՝ վարչապետն անհրաժեշտ է համարել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ֆերմերների շարունակական վերապատրաստումն ու ուսուցումը: «Մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ տեսությունը հիմնվել է նրա վրա, թե գյուղացին լավ գյուղատնտես է: Դրանից ելնելով էլ նրան սերմ, դիզվառելիք, պարարտանյութ ենք տվել և ասել՝ դու գիտես ինչ անել, բայց դա այդպես չէ: Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք: Սակայն մենք շանս ունենք, ինչպես այսօր ողջ աշխարհը գյուղատնտեսություն է սովորում Իսրայելում, 10 տարի հետո ունենալ այդպիսի գյուղատնտեսություն, որ գան մեզնից սովորեն»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Զեկուցվել է մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ ռազմավարություններն իրենցից ներկայացնում են 13 բնագավառների իրական վերլուծություն՝ դեմոգրաֆիա, բնական պայմաններ, քաղաքային զարգացում, տրանսպորտ և կապ, հանրային ենթակառուցվածքներ, ներքին արտադրանք և եկամուտներ, զբաղվածություն, ռեգիոնալ տնտեսական կառուցվածք, կրթություն և այլն: Համապատասխան ոլորտների համար վերլուծվել են մարզերի ուժեղ և թույլ կողմերը, ընդգծվել զարգացման տեսլականները, նպատակները, գերակայություններն ու դրանց հիմնավորումները, ֆիքսվել ռազմավարական կոնկրետ ծրագրեր: Յուրաքանչյուր տարվա ավարտին մարզպետները պետք է ներկայացնեն ռազմավարություններով նախատեսված ծրագրերի կատարողականներն ու գալիք տարվա ընթացքում ակնկալվող զարգացման ծրագրերը: Անդրադառնալով համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին՝ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տարբեր ոլորտներում ներկայացված 792 ծրագրերից հաստատվել են 668-ը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մենք պետք է ձևավորենք ռեգիոնալ կառավարման համակարգ և կառավարման մշակույթ: Երբ մարզն ու համայնքն ունենան զարգացման ծրագիր՝ քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ: Չափազանց կարևոր են մարզերի զարգացման ծրագրերը, խնդրում եմ՝ հոգի դնել դրանց իրականացման գործում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով
Ամենադիտված