Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհը
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 15-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում՝ ոչ բնակելի վագոն-տնակում:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 19:15-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը՝ մոտ 36 քմ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում