Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից Թրամփը նոր հրամանագիր է ստորագիր Պլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցում Փաշինյանը որոշում է ստորագրել 

«Փաստ». Սոցիալական երաշխիքները` կոմունիստների ձեռքով

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է Առաջադիմական կոմկուսի նախագահ, Կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու ձեր կուսակցության շանսերը:
– Մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում: Բայց գնահատական տվողը ժողովուրդն է: Տեսնենք ընտրություններն ինչպե՞ս կավարտվեն, և ժողովրդի տված գնահատականն էլ կլինի մեր վարկանիշը:

– Իսկ ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձեզ ընտրի:
– Որովհետև ժողովուրդն արդեն գիտակցում է, որ այսպես ապրել չի կարելի: Եվ այսպիսի կյանքն իրեն հարիր չէ: Քանի որ նա տեսել է անցյալի սոցիալական երաշխիքները' անվճար կրթության, բուժման, աշխատանք ունենալու պարտադիր իրավունքը: Այս ամենը վերցվել են նրանից: Եվ մարդը ցանկանում է դրանք վերագտնել: Իսկ այն քաղաքական ուժը, որ կարող է դրանք վերադարձնել ժողովրդին, կոմունիստներն են:

– Իսկ անախրոնիզմ չէ՞, եթե նորից մենք հետ ենք վերադառնում կոմունիստական սկզբունքներին:
– Մենք հետ չենք վերադառնում, մենք առաջ ենք գնում: Անցյալի լավ ձեռքբերումները, սոցիալական երաշխիքներն ու հիմնադրույթները մենք բերում ենք նոր հասարակարգ:

– Մոտավորապես ի՞նչ տիպի սոցիալիզմ եք դուք պատկերացնում' չինակա՞ն, շվեդակա՞ն…
– Մենք սոցիալիզմը պատկերացնում ենք իր հիմնադրույթների տեսքով: Եվ դրանց անվանումները պայմանական են: Մեզ համար կարևոր է, որ մեր ժողովրդի հոգեկերտվածքը համապատասխանում է սոցիալիզմի հիմնադրույթներին: Մեր ժողովուրդը սիրում է ապրել մի հասարակարգում, որտեղ ինքը կլինի պաշտպանված: Կրթություն ստանալու, առողջապահությունից օգտվելու, աշխատանքով ապահովված լինելու, բնակարան ստանալու, ծերության ժամանակ արժանապատիվ թոշակ ստանալու նրա իրավունքները պաշտպանված կլինեն: Որ կլինեն մորը և մանկանը տրվող երաշխիքներ:
Այս ամենը ցանկանում է վերադարձնել մեր ժողովուրդը: Իսկ վերադարձնելու միակ ճանապարհն այն է, որ ընտրությունների ժամանակ ձայն տա կոմունիստներին: Նրանք էլ աստիճանաբար, քայլ առ քայլ երկրի համախառն արդյունքը մեծացնելով, կկարողանան ստեղծել սոցիալական երաշխիքների լայն դաշտ:

– Որպեսզի դուք կարողանաք ձեր խոստումները կատարել, պետք է պետականացնեք որոշ ձեռնարկություններ, արտադրական կարողություններ: Իսկ այդ դեպքում ժողովուրդը հաճույքո՞վ կգնա դրան: Սեփականատերը կասի ես զրկվե՞մ իմ սեփականությունից:
– Խնդիրն այն է, որ պետք է լինեն և պետական տնտեսություններ, և մասնավոր տնտեսություններ: Իսկ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները, խոսքը վերաբերում է խոշոր գործարաններին, իհարկե, պետք է լինեն պետական սեփականության գերակայությամբ: Այսինքն' նրանց բաժնեմասի 50%–ից ավելին պետք է պետությունը տնօրինի:
Օրինակ, այսօր Նաիրիտի բաժնետոմսերի 100%–ը պետության ձեռքին է: Այնպես որ, նման ձեռնարկություններն աշխատեցնելու ուղղությամբ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և աշխատանքային պրոցեսի ընթացքում կարող են իրենց շուրջը ստեղծել բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ, պետք է քայլեր անենք: Կոնկրետ Նաիրիտի վերաբերյալ մենք ունենք հստակ ծրագրեր:
Մյուս ձեռնարկությունը, որ անպայման պետք է վերագործարկվի, Վանաձորի Քիմիական կոմբինատն է: Բանն այն է, որ մենք պարարտանյութը ներկրում ենք այլ երկրներից, երբ կարող ենք այն արտադրել տեղում' Հայաստանում: Նույնը' Հայէլեկտրո գործարանի հետ կապված:
Խորհրդային Հայաստանն ունեցել է 700–ից ավելի խոշոր գործարաններ, որտեղ աշխատել են 495 հազար մարդ: Մենք ցանկանում ենք այդ գործարաններն աստիճանաբար, ներքին կոոպերացիայի զարգացման ճանապարհով, ԵՏՄ շրջանակներում արտաքին կոոպերատիվ կապերի զարգացման ճանապարհով, նորերի ստեղծման ճանապարհով գործարկել և ստեղծել աշխատատեղեր: Ապա մեծացնել երկրի համախառն ներքին արդյունքը, ապահովել մեծ բյուջե և այդ բյուջեից մասնահանում անել սոցիալական երաշխիքների համար»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային աջակցելու գործում Եվրոպայի առաջատար դերի մասին Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է՝ տեղյակ չէ Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած ուղևորության մասինՊենտագոնը մինչև նոյեմբեր Եվրոպայում ամերիկյան զորքեր տեղակայելու տարբերակներ կպատրաստի Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Ալիևը դիմել է ՍանդուինԹրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային և Ուկրաինային է կասկածում Մալիում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցության մեջԹրամփը նոր հրամանագիր է ստորագիր ԵՄ-ն ընդունել է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի առկայությունըՊլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցումՓաշինյանը որոշում է ստորագրելԻրանի դեսպանը խոսել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի հարցում Օմանի վրա ճնշման մասինԶինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Զախարովան պատասխանել է Բաշար ալ-Ասադի հնարավոր արտահանձնման վերաբերյալ հարցինՓաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ) Փոխնախարարը հրաժարական է տվելԻրանի դեսպանը խոսել է Թեհրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ԱՄՆ-ի հարցով երկխոսության մասինԶախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ) ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԺամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըՓաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ) Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են Պակիստանը փորձում է ԱՄՆ-ին և Իրանին համոզել երկարաձգել հրադադարը3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԿենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» հարցով` դիմել է ՄԱԿ-ին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբանԼիբանանի նախագահը առաջարկել է զորքեր տեղակայել Ալի ալ-Թահեր բարձունքների տարածքումՍլովենիան արգելափակել է ԵՄ-ի՝ իսրայելական բնակավայրերի վերաբերյալ համատեղ հայտարարությունըՔոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցըԶելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվելCOP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունըՇուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունումԵմենը փակում է նավահանգիստներն ու անցակետերըԵրևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվումՆեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակի նախարարին փոխարինող է փնտրում
Ամենադիտված