«Մոնակո»-ն պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթի»-ին. «Ատլետիկո»-ն նույնպես քառորդ եզրափակչում է
Սպորտ
«Մոնակո»-ն ու «Ատլետիկո»-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին:
1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մոնակո»-ն տնային խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն (8') և Ֆաբինյոն (29'), հյուրերի միակ գոլը խփեց Լերոյ Զանեն (71'):
Թիմերի միջև առաջին խաղում մանչեսթերյան ակումբը հաղթել էր 5:3 հաշվով, սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլերի քանակի շնորհիվ ֆրանսիական ակումբը շարունակում է պայքարը:
Օրվա մյուս խաղում «Ատլետիկո»-ն ու «Բայերը» չպարզեցին հաղթողին` 0:0:
Առաջին խաղում 4:2 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ իսպանական ակումբը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը