«Փաստ». Վարդան Ղուկասյանը հայրական ապտակ է հասցրել Սուքիաս Ավետիսյանին. «Արժանի էր»
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Շիրակում: Երկուշաբթի օրը, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու գրանցված, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր նախընտրական խմբով քարոզարշավ էր կազմակերպել Շիրակի գյուղերով:
«Փաստի» տեղեկություններով' ՀՀԿ–ն ներկայացնող Սուքիաս Ավետիսյանը, իմանալով Վարդանիկի «մարշրուտը», նրանից կես ժամ առաջ նույն «գծով» հանդիպումների է գնացել եւ իր քարոզարշավն արել Ղուկասյանի համար հավաքված գյուղացիների շրջանում:
Երբ նույն «գողությունը» Սուքիասը կատարել է նաեւ երեքշաբթի օրը, Առափի գյուղի մոտ (նախկին Օջաղուլի) Վարդան Ղուկասյանը բռնացրել է Ավետիսյանին: Ականատեսների վկայությամբ' Վարդանիկը երկու հզոր ապտակ է հասցրել Սուքիաս Ավետիսյանին: Ներկաները, ինչպես Րաֆֆու «Սամվելում», բարձրաձայնել են' արժանի էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում