Առաջին խաղակեսում մոռացել էինք խաղադաշտ դուրս գալ. Գվարդիոլա
Սպորտ
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մոնակո»-ից կրած պարտությունը, որի արդյունքում անգլիական թիմը լքեց պայքարը:
«Մենք հիանալի երկրորդ խաղակես անցկացրինք, բայց մոռացել էինք խաղադաշտ դուրս գալ առաջինում: «Մանչեսթեր Սիթի»-ն լավ էր խաղում առաջին խաղակեսում, սակայն դա բավական չէր: Սովորաբար մենք լավ խաղ ենք ցուցադրում, բայց այս անգամ այդպես չէր: Դաս կքաղենք այս պարտությունից: Դեռ քիչ փորձ ունենք: Կաշխատենք ինքներս մեզ վրա: Չեմպիոնների լիգան բարձրակարգ մրցաշար է: Երբեմն այստեղ ինչ-որ յուրահատուկ բան է պետք, ինչպես նաև հաջողություն: Այս խաղին մենք չունեցանք ոչ մեկը, ոչ էլ մյուսը»,-Գվարիդոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ