Ավարտվեց սուսերամարտի Մ 20 տարեկանների Հայաստանի առաջնությունը
Սպորտ
Ավարտվեց սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մրցումային վերջին օրը տղաները հանդես եկան թրասուսեր, իսկ աղջիկները' ճկասուսեր զենքաձևերում:
Աղջիկների պայքարում չեմպիոն դարձավ Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Անահիտ Ալոյանը, երրորդը' Սոնա Բարսամյանն ու Սեդա Գեւորգյանը:
Տղաների մրցույթում հաղթեց Լեւոն Քերոբյանը, երկրորդ տեղում Էդուարդ Բաղյանն էր, երրորդում' Արմեն Ղալաչյանն ու Վահան Նազարեթյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ