Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Անակնկալ՝ Պուտինից

Վերլուծական

Դատելով հյուսիսից հնչող ազդանշաններից՝ առաջիկայում Հայաստանի բնակչությանը կարող է հաճելի անակնկալ սպասվել. գազի գները կարող են իջնել:

Բանն այն է, որ շատերի համար անսպասելիորեն «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները՝ պայմանով, որ գները կիջեցվեն նաև Հայաստանի տարածքում՝ հավելելով. «Մենք անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բանակցություններ անցկացրեցինք և հնարավոր դարձրեցինք 2017թ. գների արտոնյալ մակարդակի պահպանումը: Ընդ որում, համաձայնվեցինք, որ ՀՀ-ն կիջեցնի իր տարածքում սպառողների համար ներքին սակագինը»:

Այն, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գներն աշխարհում ամենաէժաններից են, փաստ է: Փաստ է նաև այն, որ Հայաստանի բնակչությունը, չգիտես ինչու կամ ինչպես, տարիներ շարունակ այդ նույն գազի համար վճարում է անհամեմատելի բարձր գին՝ գին, որը ոչ մի կերպ մարդկային առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Չնայած շարունակ փորձեր են կատարվել ինչ-որ կերպ հինավորելու այս պարանորմալ երևույթը կամ գտնել այս ամենին ինչ-որ տրամաբանված պատասխան, սակայն դեռևս ոչ ոքի չի հաջողվել հիմնավոր կարծիք հնչեցնել: Արդյունքում՝ ոչ միայն տարիներ շարունակ շարքային հայաստանցին ստիպված է եղել անարդարության զոհ դառնալ, այլև էապես տուժել է նաև Հայաստանում Ռուսաստանի վարկանիշը, քանի որ շարունակաբար հնչել են կարծիքներ, թե իբր հենց «Գազպրոմն» է կանգնած այս մեքենայության հետևում, ու թե՝ ռուսները մեզ «քերում» են՝ թքած ունենալով, թե այդ ամենին ինչպես կարձագանքեն շարքային հայաստանցիները:

Միլլերի հայտարարությունը, սակայն, երկու բան է ցույց տալիս. առաջին՝ Միլլերը բնակչության համար գազի անբնական բարձր գինը բացահայտորեն պայմանավորում է Հայաստանի կառավարության անգործությամբ՝ որպես ստեղծված անբնական իրավիճակի սկզբնապատճառ հռչակելով վերջինիս անհետևողականությունն այնպիսի կարևորագույն հարցում, ինչպիսին՝ սոցիալական հսկայական նշանակություն ունեցող գազի հարցն է:

Երկրորդ՝ Ռուսաստանն այլևս վերանայում է իր մոտեցումներն այս հարցում՝ նախևառաջ ելնելով սեփական շահերից. Ռուսաստանի հեղինակության հարցը Հայաստանի բնակչության շրջանում Մոսկվայի համար ձեռք է բերում գեոպոլիտիկ կարևորագույն նշանակություն, քանի որ ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ եթե կառավարությունների կամ վարչակազմերի հետ հնարավոր է ինչ-որ կերպ գալ համաձայնության՝ խնդիրների առկայության պարագայում, ապա՝ ժողովրդի շրջանում հետզհետե տարածվող խորը հիասթափության դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել, ու մի օր կկանգնեն փաստի առաջ: Իսկ ինչ-որ մեկի անփութության կամ չափից դուրս ժլատության պատճառով սասանել սեփական դիրքերն Անդրկովկասում, Մոսկվայում ոչ ոք չի պատրաստվում:

Այնպես որ՝ դատելով ամենայնից՝ մեզ անակնկալներ են սպասվում՝ հաճելի անակնկալներ, որոնք ամենևին էլ ավելորդ չեն լինի սոցիալական առումով այս ծանրագույն ժամանակներում. Անբնական վիճակին պետք է վերջ դրվի:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված