ԱՄՆ-ում գաղտնազերծել են միջուկային զենքի փորձարկումների տեսագրությունները
ԱՄՆ
Ֆիզիկոս Գրեգ Սփրիգսն ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Լիվերմորի Էռնեստ Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից, գործընկերների հետ համատեղ հավաքել եւ Համացանցում զետեղել է մթնոլորտում միջուկային զենքի փորձարկումների հարյուրավոր գաղտնազերծված տեսահոլովակներ, հաղորդում է Business Insider-ը:
Փորձագետների խումբը Սփրիգսի գլխավորությամբ վերականգնել է 1945 – 1962 թվականներին ԱՄՆ-ում կատարված մթնոլորտային միջուկային փորձարկումների ժապավենների մի մասը: Ներկայում մասնագետների տնօրինության տակ կա շուրջ 6,5 հազար տեսահոլովակ, որոնցից թվայնացված է շուրջ 4,2 հազարը եւ 750-ը՝ գաղտնազերծված է:
1945 – 1962 թվականներին ԱՄՆ-ում կատարել են 210 միջուկային փորձարկումներ մթնոլորտում, ինչը գրանցված է մոտավորապես տասը հազար տեսագրություններում: Դրանց մեծ մասն ուղարկվել է ԱՄՆ-ի գաղտնի պահեստարաններ:
Փորձագետների խմբին հինգ տարի է պահանջվել՝ դրանք լաբորատորիայում հավաքելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)