Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ առողջական խնդիրների պատճառով
Քաղաքական
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առանցքային դեմքերից՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավային այս օրերին Հայաստանում չէ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը նրա օգնական Մամիկոն Սարգսյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը և ե՞րբ կգա Հայաստան:
«Հավանաբար՝ երկու օրից կլինի Հայաստանում: Նա ուներ առողջական խնդիրներ, որի պատճառով անակնկալ կերպով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- ասաց նա, ավելացնելով՝ «երևի թե շաբաթ օրն արդեն այստեղ կլինի»:
Դիտարկմանը՝ մինչև ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կմնա՞ Հայաստանում, Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականը պատասխանեց.
«Նա ՀՀ քաղաքացի է և միշտ մնալու է Հայաստանում: Եթե ֆորսմաժորային բաներ չլինեն, կմնա այստեղ և կմասնակցի ընտրություններին»:
Նշենք՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը բաղկացած է 148 անձից։ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը դաշինքի համամասնական ցուցակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում