Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան «Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ 

«Փաստ». Կաթողիկոսը պետք է կարգալույծ անի Աթեշյանին

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը

– Տեղի են ունեցել Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններ: Հաղթել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Այս փաստն ինչպե՞ս է ընդունվել համայնքի կողմից:
– Համայնքն, իհարկե, շատ գոհ է, որ կաթողիկոսի, պատրիարքի թեկնածուների, եպիկոպոսների խորհրդակցությունից հետո օրինական կարգով վերջապես նշանակվեցին ընտրություններ և ընտրվեց տեղապահ: Բայց շատ վատ է ընդունվել Արամ Աթեշյանի դավաճանական վարքագիծը: Դարեր շարունակ պատրիարքարանը եղել է Օսմանյան կայսրության, հետո Թուրքիայի Հանրապետության իշխանությունների ազդեցության տակ և հասկանալի պատճառներով նաև կատարել է իշխանությունների կամքը: Սակայն որոշ չափով զիջելով իշխանություններին' եկեղեցու և համայնքի հարցերում հոգևոր առաջնորդները միշտ սկզբունքային են եղել և պաշտպանել են նրանց շահերը: Բայց Արամ Աթեշյանը, թիկունքում ունենալով Պոլսի համայնքում հարուստ մի անձնավորության' Շիրինօղլու աջակցությունը, ով հանրային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Էրդողանի ընկերը, երկուսով միասին բացահայտ կերպով ծառայել են թուրքական պետության շահերին' դավաճանելով ժողովրդին և պատրիարքարանի ընդունած որոշումները:
Եվ հիմա ստացվում է հետևյալը: Տեղապահի ընտրությունը կատարվել է: Սա համայնքի, եկեղեցու կամքն է: Եվ դրանից հետո Աթեշյանն ընտրված տեղապահի, հոգևոր խորհրդի անդամներին հանում–ցույց է տալիս իշխանությունների կողմից ստացված մի գրություն, որով անվավեր է ճանաչվում ընտրությունը, և Աթեշյանը նորից մնում է իշխանության: Նշանակում է' սա նախօրոք կազմակերպված դավադրություն էր: Այդ գրությունը նրանք ունեին դեռ ընտրություններից առաջ, որպեսզի եթե իրենց ուզած արդյունքը չլիներ, այն ի ցույց հանեին:

– Իսկ ի՞նչ հիմքով է ընտրությունն անվավեր ճանաչվել:
– Կեղտոտ, թուրքավարի ձևակերպում են առաջ քաշել: Ստամբուլի նահանգապետարանը գտնում է, որ պետք չէ ընտրություն անել, քանի որ այն կարող է պառակտության եզրին կանգնեցնել համայնքը: Այնինչ այս ընտրություններով մինչև հիմա առկա պառակտության վտանգը վերացավ:

– Այսինքն, գրության մեջ իրավական հիմնավորում չի նշվել:
– Ոչ, ոչ մի իրավական հիմք չի նշվել: Թուրքիան որպես պետություն իրավունք չունի խառնվելու հայ հոգևորականների, եկեղեցու ներքին գործերին: Դա թույլ չեն տալիս ոչ նրանց օրենքները, ոչ էլ հայ եկեղեցու, պատրիարքարանի օրենքները: Այդ գրությունը կամայական միջամտություն է' հայ համայնքը պառակտված պահելու համար:

– Հիմա ի՞նչ զարգացումներ կարող են լինել:
– Հարցը երկու լուծում ունի: Առաջին, մարդկանց ճնշում են, ընտրությունները չեղյալ են հայտարարվում, և Աթեշյանը մնում է փոխանորդ: Կամ' համայնքը կարողանում է կամք դրսևորել, պաշտպանել իր ընտրությունը: Այդ դեպքում Աթեշյանը պետք է կամավոր հրաժարական տա: Եթե դա չանի, ապա կարծում եմ' Ամենայն հայոց կաթողիկոսը պարտավոր է միջամտել: Այս ընտրությունները կազմակերպվեցին կաթողիկոսի անմիջական մասնակցությամբ: Մոտ մեկ ամիս առաջ նա Մայր Աթոռ հրավիրեց պատրիարքի թեկնածուներին: Քննարկեցին, համաձայնության եկան, նշանակեցին և տեղապահի, և պատրիարքի ընտրության օր: Ու հիմա կաթողիկոսը պետք է քայլ անի: Իսկ եթե Աթեշյանը չենթարկվի, կաթողիկոսը պետք է նրան կարգալույծ անի' որպես հայ ժողովրդի և եկեղեցու շահերի թշնամի:

– Իսկ կաթողիկոսը նման լիազորություն ունի՞:
– Անպայման: Եթե Աթեշյանը չի ենթարկվում եկեղեցու հոգևոր խորհրդի, վերադաս մարմինների որոշումներին, կաթողիկոսն ամեն իրավունք ունի:

– Իսկ ո՞ր տարբերակն եք առավել հավանական համարում' համայնքը կզորակցի՞ Բեքչյանին, թե Աթեշյանը, ստանալով Թուրքիայի իշխանությունների աջակցությունը, կմնա իր պաշտոնին:
– Ցավոք, առավել հավանական համարում եմ այն, որ խորհուրդը կնահանջի: Բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքը: Այս պահին Թուրքիան հայտնվել է շատ ծանր քաղաքական կացության մեջ' ներքաշվելով եվրոպական երկրների հետ հակամարտության մեջ: Ուստի անհավանական չեմ համարում, որ մեր համայնքի կարծր, սկզբունքային դիրքորոշումը կարող է արդյունք տալ: Գուցե այդ հարցում բանը հասնի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջամտությանը: Եվ ավելորդ աղմուկից խուսափելու համար' թուրքերը կարող են նահանջել»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան
Ամենադիտված