Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին Բախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները Ռոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են Անհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. Tasnim 47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները 

«Փաստ». Թուրքիան միջոցների մեջ խտրականություն չի դնի իր նպատակներին հասնելու համար

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Թուրքիան մասամբ արգելափակել է ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ համագործակցությունը' թուրք–եվրոպական լարվածության ֆոնին: Կարելի՞ է սա քաղաքական շանտաժ համարել Թուրքիայի կողմից:
– Իհարկե: Կոնֆլիկտի պատճառները շատ ավելի խորն են: Այն պետք է Էրդողանին' ուշադրությունը առաջիկա սահմանադրական հանրաքվեից շեղելու համար: Այդ հանրաքվեով ընդունվելիք Սահմանադրությունը խայտառակություն է, ստեղծվում է սուպերնախագահական հանրապետություն, որտեղ լիովին խախտվում է իշխանության թևերի հավասարակշռությունների ու զսպումների մեխանիզմը: Այդ Սահմանադրությամբ Էրդողանն իր հագով կոստյում է կարում: Ուստի ներքին դժգոհությունների սլաքը դեպի դուրս վերակողմնորոշելու համար, ձևավորում է հիստերիկ մթնոլորտ և թշնամու կերպար' հանձինս Եվրոպայի, ընդսմին փորձելով այդ հիստերիայի ալիքում երևալ որպես ալֆա–որձ: Դա նույն այն տեխնոլոգիան է, որը կիրառել և կիրառում է Պուտինը Ռուսաստանում, Ալիևը' Ադրբեջանում և մնացած ավտորիտար առաջնորդները եվրասիական պետություններում:

– Թուրքիան սառեցրել է դիվանագիտական հարաբերությունները Նիդեռլանդների հետ: Քաղաքական այս դեմարշը ԵՄ դեմ երկա՞ր կշարունակվի:
– Համենայնդեպս մինչև հանրաքվեն հաստատ կշարունակվի: Իսկ հետո կգա հետևանքները վերացնելու ժամանակաշրջանը: Բայց կարծում եմ' այս ընթացքում չափից շատ կամուրջներ են այրվել: Երկրորդ, Էրդողանի անձն ուղղակի մերժելի է դառնում եվրոպական հասարակական կարծիքի համար բոլոր առումներով: Այն ծանր մեղադրանքները, որոնք Էրդողանն ուղղում է եվրոպական երկրներին հատկապես կապված ֆաշիզմի ու նացիզմի հետ, բացահայտ ցույց են տալիս այդ մարդու պարզ, կենցաղային տգիտությունը: Եթե խոսենք ֆաշիզմից, Թուրքիան է եղել ֆաշիզմի կարևորագույն դաշնակիցներից մեկը: Եվ Էրդողանը պարզապես չի գիտակցում, որ այդ մեղադրանքներն ուղղակի վերահասցեագրվելու են հենց իրեն: Դրա հետևանքները նա դեռ կտեսնի:

– Թուրքիան որքա՞ն հեռուն կարող է գնալ: Կա՞ կարմիր գիծ:
– Կարմիր գիծն այն կետն է, որից հետո հետդարձ հնարավոր չի լինի: Ուստի Էրդողանն այն չի անցնի: Բայց խնդիրն այլ է: Այն, ինչ Էրդողանին թվում է, որ կարմիր գիծ չէ և կարելի է անել, Եվրոպայի համար արդեն իսկ կարմիր գիծ է:

– Բայց այդ ամենով հանդերձ, օրինակ, Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ Թուրքիան իրենց համար կարևոր գործընկեր է և նրա հետ հարաբերություններ պետք չէ փչացնել:
– Իհարկե, Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է: Այնտեղ առկա են ՆԱՏՕ–ի լրջագույն ենթակառուցվածքներ: Այդ երկիրը սահմանակից է Մերձավոր Արևելքի ճգնաժամային գոտուն: Այո, Թուրքիան մնում է կարևոր դաշնակից: Բայց եթե մինչ այդ Թուրքիան դաշնակից լինելով ինչ–ինչ հարցեր էր լուծում, ապա այսօր Թուրքիան ինքն է վերածվել լուրջ հարցի:

– Հանրաքվեի ավարտից հետո Թուրքիան ի՞նչ գին է ստիպված լինելու վճարել, որպեսզի ԵՄ–Թուրքիա հարաբերությունները վերադառնան նախկին կետին:
– Ինչպես հիմա Էրդողանը ոչինչ չի խնայում, որպեսզի հանրաքվեն լինի իր ուզածով, այն ժամանակ էլ ոչինչ չի խնայի, որ այդ հանրաքվեն մարսվի: Եվ դրա համար նա կարող է անել ամեն ինչ: Լեզուն այն օրգանն է, որը ոսկոր չունի: Եվ կասի ամեն հնարավոր բան' սկսած նրանից, որ այդ ամենը թյուրիմացություն էր և այլն, և այլն: Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե հանրաքվեն ավարտվի Էրդողանի համար ցանկալի արդյունքով: Սակայն կան լուրջ խնդիրներ: Քրդերը դեմ են, սոցիալիստները դեմ են, քեմալիստները դեմ են, ազգայնականների մի մասը դեմ է: Բիզնեսը դեմ է: Ինտելեկտուալների զգալի մասը դեմ է: Մի խոսքով, ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:

– Իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան կարո՞ղ է խաղարկել ռուս–թուրքական մերձեցման գործոնը:
– Չկա այնպիսի միջոց, որից Թուրքիան կխորշի' հանուն իր նպատակներին հասնելու»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան
Ամենադիտված