Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան «Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ 

Մարդը...

Վերլուծական

Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նախորդ տարի հուլիսյան դրամատիկ իրադարձությունների օրերին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» ջոկատի տղաներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը: «Հաց բերողը» գիտակցաբար, իր գաղափարական համոզմունքներին հավատարիմ, կատարեց քայլեր՝ առանց վարանելու, առանց ամպագորգոռ հայտարարությունների: Առանց սպասելու գործեց, հաղթեց ու անձնազոհվեց՝ մեզ թողնելով օրինակը, թե ինչպիսին պիտի լինի իր երկրի արժանապատիվ քաղաքացին ու տերը։

Մի քիչ անհասկանալի է այս մարդու հոգեբանությունը մեր' սովորական մարդկանց տեսակետից: Բայց այդ մարդը կա ու արեց այդ ամենը: Նշանակում է՝ հենց այսպիսի մարդկանց կերպարն է, որոնց շուրջ ստեղծվում են առասպելները: Եվ այդ առասպելներն են, որ դառնում են տվյալ ազգի բարոյական, արժեքային կնիքը:

«Հաց բերողի» մահը չի կարող չունենալ քաղաքական հետևանքներ: Արդեն իսկ պարզ է, որ վերջինիս մահը ոչ միայն բժիշկների ոչ պրոֆեսիոնալիզմի, այլև արդարադատության անկատար համակարգի արդյունք է: Նրա երկրորդ կալանքը, որը լիովին ապօրինի էր, որի դեմ՝ որպես ծայրահեղ բողոք, նա ընտրեց հացադուլը, հանգեցրեց նման տխուր հետևանքի: Արթուրի հիվանդությունը անհամատեղելի էր կալանքի տակ գտնվելու հետ, մինչդեռ պատկան մարմիններն աչք փակեցին այդ հանգամանքի վրա: Պարզապես՝ «Հաց բերողի» և նրանց պատկերացումները մարդասիրության մասին՝ խիստ տարբեր էին: Փոխվել է նաեւ մեկ կարեւոր բան՝ հասարակության այն մասը, որը չի ուզում մասնակցել իշխանության թելադրած խաղին, չէր գտնում ոչ մի գաղափար, որի շուրջ կարելի էր համախմբվել։ «Հաց բերողը» խորհրդանշել է բոլորի համար հասկանալի գաղափար՝ հումանիզմ։

«Հաց բերողի» մահը որևէ քաղաքական ուժի շահերից չէր բխում, և դա առանձնահատուկ կերպով վերաբերվում է իշխանություններին՝ նախընտրական այս փուլում, երբ նրանց կողմից ամեն ինչ արվում է հանրության շրջանում դրական իմիջի ձևավորման համար, նման բացասական հասարակական ռեզոնանս առաջացնող իրադարձությունները ուղղակիորեն հարվածում են հենց իշխանություններին՝ էլ ավելի բորբոքելով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին և նրանց մղելով ակտիվ գործողությունների: Չի բացառվում որ այդ գործողություններին մոտ ապագայում ականատես դառնանք, քանի որ նման իրավիճակներում, երբ հասարակական-քաղաքական դաշտում լատենտ լարվածություն է նկատվում, նման իրադարձությունները կարող են դառնալ շատ ավելի լուրջ գործընթացների կատալիզատոր:

Միևնույնն է, ինչպիսին էլ լինեն նրա անվան շուրջ պտտվող և պտտվելիք քաղաքական նպատակները, նրա՝ կամա, թե ակամա անձնազոհաբար դրսևորած ազդակը հասարակությանը հասել է և էլ ավելի է ամրապնդվելու իբրև արժեք և մտածողություն՝ բոլոր քաղաքական նախասիրություններից և փորձերից վեր, որևէ քաղաքական շահարկման չենթարկվող, երբ դրա շահարկումն առաջինը պետք է հարվածի հենց շահարկողներին:

Հուլիսյան լարված օրերին Արթուրն ապացուցեց, որ այսօրվա հերոսները ամբիոններից բաժակաճառեր հնչեցնողները չեն, պոռոտախոսները չեն և ոչ էլ հայրենասիրության մասին ամպագորգոռ հայտարարություններ անողները: Մերօրյա իրական հերոսները արթուրներն են՝ մարդիկ ովքեր խոնարհ ու առանց ավելորդ ցուցամոլության՝ ծառայում են սեփական ժողովրդին, ծառայում են գաղափարով և հանուն գաղափարի՝ անգամ իմանալով գինը, որը դրա դիմաց կարող են վճարել: Պետության հիմքում Արթուրի նմաններն են, և երբ նրանցից մեկը հեռանում է՝ թուլանում են պետության հիմքերը:

Հաց բերողի կերպարը սկիզբ է դրել մեր հասարակության զարթոնքին՝ հանրությունը կարծես արթնանում է անտարբերության այն թմբիրից, որի մեջ պարփակված էր այս տարիների ընթացքում: Մեր մեջ կրկին գերակա է դառնում մարդկային արժեքը և դա՝ ի շնորհիվ Արթուրի անձնազոհության: Նա ոչ սովորական առաքելություն ունեցավ․․․գնաց՝ խիղճը ու ավելի լավ Հայաստան ունենալու համար պայքարի դրոշը թողնելով բոլորիս․․․

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան
Ամենադիտված