Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան «Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը 

Միջազգային հեղինակավոր գործընկերները՝ «Ծառուկյան» դաշինքի կողքին

Վերլուծական

Քաղաքական գործունեության հայտ ներկայացրած յուրաքանչյուր ուժի համար վերջնական հաջողության հասնելու համար անչափ կարևոր է ունենալ ինչպես ներքին հենարան՝ ի դեմս հասարակության լայն շերտերի վստահության, որն այնուհետև ընտրությունների օրը գեներացվում է քվեի տեսքով, այնպես էլ ոչ պակաս կարևոր պայման է նաև միջազգային կառույցների կողմից առկա աջակցությունը, որը վկայում է այն մասին, թե ինչպես է այն ընկալվում և ինչ վարկանիշ ունի արտաքին հարթակներում:

Հայաստանյան քաղաքական դաշտը միջազգային կառույցների կողմից երբևէ չի դիտարկվել հեղինակավորների շարքում: Պատճառները, թե' օբյեկտիվ են, թե' սուբյեկտիվ. դրանք պետք է փնտրել մեր անկատար կուսակցական և քաղաքական համակարգի մեջ: Սակայն այս քարոզարշավի ընթացքում գրանցվեց, կարելի է ասել, աջակցության եզակի և բացառիկ դեպք:

Երեկ Աբովյանում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավին իրենց մասնակցությունն էին բերել նաև միջազգային գործընկերները, ովքեր ժամանել էին տարբեր երկրներից` ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, անգամ Ավստրալիայից: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ նրանք ծանոթացել ու ողջունել են «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը և հայտարարել, որ առանց այդ առողջացման ծրագրի՝ հնարավոր չէ փոփոխություններ անել Հայաստանում:

«Ծառուկյան» դաշինքին իրենց աջակցությունը հայտնելու էին ժամանել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը` նախագահ Յան Զահրադիլը և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկիի գլխավորությամբ: Հայաստան էին ժամանել նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Երեկ կայացած համաժողովի ընթացքում միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարները մեկ անգամ ևս փաստել են, որ ժամանել են մեր երկիր ՝ նախընտրական այս շրջանում «Ծառուկյան» դաշինքին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով:

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն համաժողովի ընթացքում նշել է, որ իրենց ընտանիքի համար մեծ պատիվ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նման անդամ ունենալը և այն, որ հենց այս կուսակցությունն է ներկայացնում իրենց քաղաքական միասնական ընտանիքը Հայաստանում: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ևս ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում անկյունաքարային երկիր է և այդ առումով էլ ավելի է կարևորվում գալիք ընտրությունների դերը և նշանակությունը: Միջազգային հեղինակավոր հյուրերը «Ծառուկյան» դաշինքին մեծ հաղթանակ մաղթեցին՝ ինչը նրանց խոսքով նոր կառավարություն ձևավորվելու և բարգավաճ Հայաստան կառուցելու հնարավորություն կընձեռի:

«Ծառուկյան» դաշինքին իր աջակցությունը հայտնեց նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ Մարտին Կալանանը, վերջինս փաստել է, որ հինգ տարի առաջ մեր երկրի առջև ծառացած խնդիրները մինչ օրս չեն ստացել իրենց լուծումները, իսկ դա նշանակում է, որ առկա է նոր քաղաքական առաջնորդության օբյեկտիվ անհրաժեշտություն: Ըստ Կալանանի՝ Հայաստանը կարող է շատ ավելի լավ վիճակում գտնվել նոր ղեկավարությամբ, հետևաբար եվրոպական քաղաքական միասնական ընտանիքը իր օժանդակությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ղեկավարած դաշինքին՝ դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագիրը դիտարկելով իրատեսական և պահպանողական սկզբունքներին համահունչ:

Դաշինքի միջազգային գործընկերները պատրաստակամություն են հայտնել այցելել նաև Արցախ՝ անտեսելով այն պոտենցիալ հիստերիան, որը կարող է այդ քայլից հետո առաջանալ պաշտոնական Բաքվի մոտ: Ակնհայտ է, որ հեղինակություն վայելող պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական միասնական ընտանիքի անդամ ուժերը և գործիչները իրենց աջակցությունը կարող են հայտնել միայն իրատեսական հիմքերի վրա դրված նախընտրական ծրագրերին: Անվիճարկելի է նաև այն, որ միջազգային հեղինակավոր գործընկերների առկայությունը նոր որակ և լիցք է հաղորդում հետընտրական փուլում պետականաշինության գործը ստանձնած քաղաքական ուժին՝ մեծացնելով նաև մեր երկրի կշիռը միջազգային քաղաքական գործընթացներում:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է
Ամենադիտված