«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժեղ էր «Միդլսբրո»-ից (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Միդլսբրո»-ին: Հանդիպման 30-րդ րոպեին Մարուան Ֆելաինին բացեց հաշիվը, երկրորդ խաղակեսում` 62-րդ րոպեին Ջեսի Լինգարդը կրկնապատկեց Մոուրինյուի թիմի գոլային առավելությունը:
77-րդ րոպեին դաշտի տերերը կրճատեցին հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Ռուդի Ժեստեդը: Խաղավարտին` 90+3-րդ րոպեին Վալենսիան հաշիվը դարձրեց 3:1 հօգուտ հյուրերին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Այս հաղթանակից հետո մանչեսթերյան թիմը միավորների քանակը հասցրեց 52-ի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը