«Հաց բերողի» հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի օրը, հուղարկավորությունը՝ Շահումյանի գերեզմանատանը
Հասարակություն
Հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գունդ «Սասնա ծռերի» անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողի» հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:
Այս մասին տեղեկանում ենք Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբից։
«Հաց բերողը» մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ մարտի 16-ին՝ մարդկային անտարբերության հետևանքով: Նրա մոտ առկա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի էին։
Սակայն, գործով ՀՔԾ քննիչ, Էդիկ Հակոբյանը, հակառակ դրան, դատարան միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն էլ բավարարել էր քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանքի սահմանել։ Դրանից հետո «Հաց բերողը» հացադուլ հայտարարեց, ինչից հետո էլ ավելի վատացավ նրա առողջական վիճակը։
Ի դեպ՝ մի քանի օր է Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ պայքարում են, որպեսզի Արթուր Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում, սակայն նման որոշում Կառավարության կողմից դեռևս չկա։
Լուսանկարը՝ Հետք-ի


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում