Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Սերնդափոխության խնդրի առաջ...

Վերլուծական

Հայաստանում հարցված երիտասարդների 67%-ը համարում է, որ իր ձայնն ընդհանապես չունի կամ քիչ ազդեցություն ունի ընտրության արդյունքների վրա։ Գուցե դա է պատճառը, որ քաղաքում ապրող երիտասարդների 65, իսկ գյուղերում ապրողների 49%-ն ասել է, որ չի մասնակցելու ընտրությանը կամ ոչ մեկին չի ընտրելու։ Իմիջիայլոց, որքան բարձր է հարցվողի կրթական մակարդակը, այնքան ավելի շատ է հակված ոչ մեկին չընտրելու և/կամ ընտրություններին չմասնակցելու։

Ի՞նչն է պատճառը, որ այսօր մենք ունենք նման դժգույն պատկեր: Ի՞նչն է պատճառը, որ պետության հիմքը, շարժիչ ուժը հանդիսացող երիտասարդությունն այսօր ամեն գնով փորձում է հետ կանգնել քաղաքական գործընթացներին իր մասնակցությունը բերելուց՝ չվստահելով քաղաքական և, մասնավորապես, ընտրական պրոցեսներին: Իսկ պատճառներն ակնհայտ են. դրանք պետք է փնտրել պետության կողմից տարիներ շարունակ տարվող անպատասխանատու քաղաքականության մեջ, որի նպատակը երիտասարդությանը կոտրելն էր, ներուժի դրսևորման համար մինիմալ հնարավորություններից զրկելը: 

Երիտասարդները, որոնց այսօր տեսնում ենք քաղաքական դաշտում, ակնհայտորեն տառապում են «երիտկոմերիտականների» սինդրոմով, առաջնորդվում են կուսակցապետերի հորդորներով և ոչ թե գաղափարական սկզբունքներով, միտված չեն պայքարի, այլ պարզապես քաղաքական դաշտը ծառայեցնում են սեփական ամբիցիաները բավարարելուն: Մի՞թե նման երիտասարդությունն ի վիճակի է փոփոխություններ անել՝ այն էլ՝ կառուցողական….մինչդեռ տեսնելով վերջիններիս «ազգանվեր ծառայությունը», պետության խնդիրներով իրապես մտահոգ երիտասարդը նախընտրում է հեռու մնալ այդ թատերական ներկայացումներից, հլու-հնազանդ կամակատար դառնալուց, գաղափարազուրկ և անդեմ դաշտ մտնելուց, ասել է թե՝ հեռու մնալ քաղաքական գործընթացներից՝ պայքարը տեղափոխելով քաղաքացիական նախաձեռնությունների դաշտ:

Քաղաքացիական նախաձեռնություն ցուցաբերող երիտասարդության ակտիվությունը բացատրվում է այն հանգամանքով, որ երիտասարդությունը հիասթափված է քաղաքական կուսակցություններից, քաղաքական գործունեությունից, և դա մտահոգության տեղիք է տալիս: Մինչդեռ շատ կարևոր է, որ երիտասարդները պայքարեն իրենց իրավունքների համար, հասարակության մեջ տեղ գտած արատավոր և անարդար երևույթներն արմատախիլ անելու համար:

Ակտիվ երիտասարդությունը կարող է և կդառնա՛ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական դերակատարը: Միայն երիտասարդների ակտիվությունն է, որ կխթանի ժողովրդավարացման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում: Երիտասարդները պետք է գիտակցեն, որ քաղաքականությամբ զբաղվելը կայանում է հետևյալում. ձևակերպել սեփական խնդիրը, ձևակերպել սեփական շահը եւ գտնել ճանապարհ՝ այդ նպատակին հասելու եւ այդ խնդիրը լուծելու համար, այդ ընթացքում էլ չկոմպլեքսավորվել այն մտքից, թե դա քաղաքական ճանապարհ է։ Ամենաառաջինը, ինչ պետք է գիտակցի ամեն երիտասարդ, այն է, որ քաղաքականությամբ զբաղվելով, իր առօրյան ոչ մի կերպ չի փոխվում, քաղաքականությունը արհեստական բան չէ, դա առօրյա է, դա սեփական շահը գիտակցելու եւ այդ շահը բավարարելու մեթոդ է։

Մեր լճացած քաղաքական համակարգը այսօր ավելի, քան երբևէ՝ ունի կառուցողական, գաղափարական երիտասարդների կարիքը, որոնք իրենց ակտիվությամբ «կմաքրեն» դաշտը անդեմ և գաղափարազուրկ երիտկոմերիտականների շքախմբից, և միայն դրա շնորհիվ առաջիկա տարիներն ՀՀ-ում կստեղծվի առողջ քաղաքական միջավար, կծնվեն նոր գաղափարներ, ինչը հնարավորություն կտա առողջացնել ՀՀ քաղաքական համակարգը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված