Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է Ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել Հունաստանում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները Դավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ 

Արցախ այցելած բլոգերները «սև ցուցակում» հայտնվելու մտավախություն չունեն

Արցախ

Մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպվել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում են շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: Ֆորումի գլխավոր թեման է՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ բլոգերներն այցելել են Արցախ՝ ծանոթանալու նրա մշակույթին, պատմությանը, բնությանը, ժողովրդին, հանդիպում են ունենում հետաքրքիր մարդկանց հետ, և քանի որ բոլորը խոսում են Արցախի մասին, հատկապես վերջին զարգացումներից հետո, երբ իրենց ընկերներից մեկը՝ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն էլ տուժեց Արցախ այցելելու պատճառով, որոշեցին գալ ու ծանոթանալ Արցախին:

Հարցին՝ նկատի ունենալով Լապշինի հետ կատարվածը, բլոգերների մոտ մտավախություն չկա՞ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու, Տիգրան Քոչարյանն ասաց, որ բլոգերներից որևէ մեկի մոտ նման մտավախութուն բացարձակապես չկա: 

Դիտարկմանը՝ Հայատանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել, որպեսզի Լապշինի հետ կատարվածը չկրկնվի, մեդիափորձագետը պատասխանեց.

«Լապշինի դեպքը չկրկնելու համար ամենաճիշտ քայլն այն է՝ ինչքան հնարավոր է շատ մարդ գա Հայաստան: Այցերի հիմնական նպատակն այն է, որ Ադրբեջանը հասկանա, որ ինքը հակառակ ազդեցությունն է ունենում: Նա Լապշինին ձերբակալելով՝ ուզում էր վախեցնել, սակայն այդպես չեղավ. այսօր Արցախում են գտնվում երեք տասնյակ մարդ տարբեր երկրներից: Եթե Ադրբեջանն ավելորդ քայլեր անի, իր համար ավելի վատ կլինի:

Հատկապես վերջին շրջանում՝ անընդհատ մարդիկ են գալիս-գնում, 100 դիտորդ եկավ սահմանադրական հանրաքվեին և հիմա էլ 30 բլոգեր է այցելել: Ադրբեջանը պետք է հաշտվի և հասկանա, որ իր արածն ուղղակի խայտառակություն է:

Օտարերկրացիները շատ լավ գիտեն ամեն ինչը, և ինձ չի թվում՝ կգնան այն երկրները, որտեղից իրենց կարող են արտահանձնել Ադրբեջանին: Այժմ Բելառուսից ևս բլոգեր կա և նրա մոտ որևէ վախ չի առաջացել, թե ինչ կլինի հետագայում»:

Ադբեջանական մամուլը ևս անդրադարձել է Արցախ այցելած օտարերկրյա բլոգերներին, սակայն նա դրանց քիչ է հուզում, ասաց մեդիափորձագետը. «Ադրբեջանական մամուլում գրում են՝ նոր թեկնածուներ կան Լապշինի հետ նույն խցում նստելու, սակայն, պետք է ասեմ, որ մարդիկ թքած ունեն նրանց ասածների վրա:

Լապշինի բախտը այնքանով չի բերել, որ սխալ տեղում է հայտվել և եթե Բելառուսում հակամարտություն չլիներ,  նա էլ որևէ խնդիր չէր ունենա: Եթե Լուկաշենկոն պարտական չլիներ Ալիևին որոշ հարցերում, ապա խնդիր չէր լինի: Ակնհայտ էր այն, որ Լապշինի կալանավորումից հետո այդ լավությունը, որ արեց Լուկաշենկոն Ալիևին, մեր լեզվով ասած՝ Ադրբեջանը «գցեց» Լուկաշենկոյին և էժան նավթի նոր խմբաքանակը չտրամադրեց Բելառուսին»:

Արցախ մեկնելու մասին իր բլոգում տեղեկացրել էր մոսկվայաբնակ Անտոն Նոսիկը: Նա անդրադարձել էր նաև Արցախ այցելելու հետևանքով Ադրբեջանի սև ցուցակում ընդգրկվելու վտանգին՝ նշելով, որ իրեն այնքան էլ չի մտահոգում դա. «Որպես սուվերեն պետություն՝ Ադրբեջանի առկայությունը պատմական սխալ է ու թյուրիմացություն»:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ
Ամենադիտված