Շվայնշտայգերը պայմանագիր է կնքել MLS-ի ակումբի հետ. Chicago Tribune
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը պայմանագիր է կնքել MLS-ի «Չիկագո Ֆայեր» ակումբի հետ:
Այս մասին տեղեկացնում է Chicago Tribune-ը: Պայմանագիրը կնքվել է «1+1» սխեմայով:
32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 4,5Ֆ մլն դոլար: Արդյունքում Շվայնշտայգերը կդառնա MLS-ի ամենաբարձր վարձատրվող տասը ֆուտբոլիստներից մեկը:
Նշենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը չի մասնակցել ոչ մի խաղի, իսկ Եվրոպայի լիգայում մասնակցել է մեկ հանդիպման` փոխարինման դուրս գալով «Սենթ Էթյեն»-ի դեմ հանդիպմանը (1:0):


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը