Մարմնավաճառների հետ «տապոռով» չի կարելի
Հասարակություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն այն կարծիքին է, որ Հայաստանում մարմնավաճառության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես դա անում են քաղաքակիրթ երկրներում՝ օրինակ Ստոկհոլմում: Պատգամավորի թեկնածուն այն համոզմունքին է, որ երևանյան փողոցներից մարմնավաճառներին պետք է հավաքել և կենտրոնացնել նրանց համար նախատեսված հատուկ վայրերում՝ տրամադրելով նաև համապատասխան լիզենզիա:
Այսօր ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք Արամ Մանուկյանը կիսո՞ւմ է Հրանտ Բագրատյանի այս մոտեցումը, ՀԱԿ թեկնածուն պատասխանեց. «Բագրատյանը լիբերալ մարդ է և նրա հետ այս հարցում համաձայն եմ: Իհա՛րկե, մարմնավաճառների հետ չի կարելի «տապոռով»: Նրանց դեմ կտրուկ քայլերով հնարավոր չէ: Պետք է, այո', հատկացնել հատուկ վայրեր և ինչու ոչ՝ թող նաև հարկ մուծեն»:
Հարցին՝ արդյո՞ք արժե պայքարել մարմանվաճառության դեմ, որը գնալով ավելի շատ տարածում է ստանում Հայաստանում, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ընդհանրապես պետք չէ պայքարել»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում